Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

08 հուլ 2019 11:15

Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները

Հուլիսի 7-ին,ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Հրաչյա Նազարյանը, 58-ամյա Մանվել Ղազարյանը, 54-ամյա Գևորգ Ոսկանյանը, 26-ամյա Գառնիկ Ղազարյանը, 24-ամյա Վարդգես Մխիթարյանը, 25-ամյա Արմեն Նազարյանը և 23-ամյա Դավիթ Ղազարյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված անձինք բերման են ենթարկվել Պուշկինի 21/3 հասցեի մոտից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գիշերը ժամը 01:25-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը ունեցել է քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, իսկ մյուսը՝ աջ մասի պարանոցային վնասվածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հերացու հիվանդանոցի բժիշկներին՝ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, հաջողվել է փրկել վիրավորների կյանքը, ովքեր այս պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ: Բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները թե՛ ընկերների, թ՛ե բարեկամների, թե՛ գործընկերների շրջապատում համարվում են պարկեշտ անձնավորութուններ: Նրանք իրենց ծառայության ընթացքում բազմաթիվ կյանքեր են փրկել (SHAMSHYAN.com-ը նախաքննության շահերից ելնելով, չի հայտնում նրանց տվյաները), բայց որ նրանք պետության ու ժողովրդի համար մեծ գործեր են արել՝ դա անհերքելի է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց վրա հարձակվողներից մեկը հայտնի գործարար, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվելն է եղել, իսկ հարձակվողներից Դավիթն ու Գառնիկը նրա տղաներն են: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արմեն Ոսկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձանց բերման ենթարկելու օպերացիան ղեկավարել են ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Հակոբյանը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր