Թբիլիսիում շատ լավ են պատկերացնում, թե Գաբունիայի ելույթը որքան ծանր հետևանքներ կարող է ունենալ
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2018/10/%D5%8A%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%B6.jpg)
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան հուլիսի 7-ի իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդումը սկսել է ՌԴ նախագահ Վ.Պուտինին ուղղված խոսոքով, որը լի էր հայհոյանքներով և վիրավորանքներով...
Այն չեմ ներկայացնի, քանի որ այդ 1,5 րոպեանոց ելույթն ընդամենը պետք է դիտել...
Հիշեցնեմ, որ ըստ Վրաստանում տարածված կարծիքի ընննդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, պատկանում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և հենց դրանով է պայմանավորված այդ ՀԸ-ի բացահայտ հակառուսական քարոզչությունը...
Գաբունիայի ՌԴ նախագահ Պուտինին ուղղված «18+» ելույթն արդեն քննադատել են Վրաստանի նախագահը, վարչապետը, Թբիլիսիի քաղաքապետը, ԱԳՆ ղեկավարը, խորհրդարանի խոսնակը և այլ պաշտոնյաներ...
Պաշտոնական Մոսկվան դեռ լռում է...
Թբիլիսիում շատ լավ են պատկերացնում, թե Գաբունիայի ելույթը որքան ծանր հետևանքներ կարող է ունենալ առանց այդ էլ բավական բարդ վրաց-ռուսական հարաբերությունների համար...»։
Քաղաքագետ Գագիկ Համբարյան