Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է          «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ       Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները    

08 հուլ 2019 14:15

Տեսանյութ. Վանեցյանին եւ Օսիպյանին գեներալի կոչումները շուտ պետք է տային, ուշացրել են՝ խախտելով կարգը

Գեներալական կոչումները, որ տրվեցին ուժային կառույցների ղեկավարներին ուշացած էին, խախտում են արել ուշացնելով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԻՆ շարահրապարակում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով մասնավորապես, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին գեներալ-մայորի կոչումներ շնորհելուն:
«Որպես ուժային կառույցի նախկին աշխատակից ասեմ հետեւյալը, որ երկրները, որտեղ ուժային կառույցների ղեկավարները ստանում են կոչումներ, այդ երկրներում կոչումները ստանում են, երբ ունենում են համապատասխան պաշտոն: Այս մարդիկ, որոնք ստացել են կոչում, համապատասխան պաշտոնը վաղուց ունեին. Նրանց հասնում էր դա: Դեռ մի քիչ էլ ուշացած է, որ տրվել է: Մի քիչ ուշացրել են, շուտ պետք է տված լինեին:


Եթե նշանակվել է այդ պաշտոնին, ուրեմն կոչումը պետք է ստանա: Սա է կարգը, մի քիչ ուշացրած են կատարել կարգը, խախտում էլ են արել»,-ընդգծեց Ցոլակյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր