Սուրիկ Խաչատրյանը մահից է փրկվել

«Եվրոպայում բուժվում է եւ ընտանիքը օրերս մեկնել է մոտը, կարծես հրաժեշտ տալու։
Մենք կապվեցինք Սուրիկ Խաչատրյանի մերձավորներից մեկի հետ։ Նա ասաց, որ իսկապես՝ վիճակը ծանր է եղել, սրտի հետ կապված լուրջ խնդիրներ էին, տրոմբը հասել էր սրտին եւ միայն հրատապ վիրահատության միջոցով հրաշքով կարողացել են կյանքը փրկել:
Երկու անգամ սրտի բաց վիրահատության է ենթարկվել նա, այժմ գիտակցության է եւ անգամ ինքնուրույն շնչում է արդեն։ Բայց բուժումը, ըստ ամենայնի, դեռ կշարունակի Ֆրանսիայում»,-գրել է կայքը: