Պատկան մարմինները, առողջապահության համապատասխան մարմինները, պարտավոր են հետևել քաղաքի աղբահանությանը և սանիտարական վիճակին. Տեսանյութ
«Հայացք» մամուլի ակումբի հյուրերն
են Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և «Իրավունքի և արժեքների գերակայություն»
իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը:
Սոնա Աղեկյանը ոստիկանության կողմից բերման ենթարկվելն ու իրենց խուլիգանության մեջ մեղադրելը ծիծաղել է համարում, քանի որ իրենք ակցիան բացահայտ են իրականացրել և բոլոր լրատվամիջոցներին հորդորել են լուսաբանել այն։
Նրա կարծիքով՝ քաղաքապետարանը առաջին պատասխանատուն է և պարտավոր է հետևել, որպեսզի «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով կատարի աղբահանությունը։ Սակայն «Սանիթեքին» թերացումների պատճառով քաղաքապետարանն անընդհատ տուգանում է և արդյունքում հարցը չի լուծվում.«Պատկան մարմինները, առողջապահության համապատասխան մարմինները, պարտավոր են հետևել քաղաքի աղբահանությանը և սանիտարական վիճակին, հետևողական լինելով՝ պարտադրել քաղաքապետարանին։ Սակայն բոլոր մարմինները ցուցաբերում են անգործություն»,- ասաց Սոնա Աղեկյանը։
Սարգիս Տեր- Եսայանը խնդրում է ակցիան չպիտակավորել՝ անվանելով նախկին ռեժիմի կողմից ուղղորդված՝ պարզաբանելով, որ ակցիան կազմակերպվել է, քանի որ սոցիալական ցանցերում կուտակված աղբի նկարներով ամեն օր նամակներ են ստացել։