Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

10 հուլ 2019 10:28

ՀՀԿ-ի վրա դամբարան կառուցելը դեռ վա՞ղ է.ամեն ինչ անելու ենք, որ Քոչարյանի հետապնդումը դադարեցվի. Սերժ Սարգսյանի մեսիջները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրության օրվան նվիրված ՀՀԿ-ական այցին՝ դեպի Արշակունիների դամբարան, մասնակցել են ոչ միայն «տարիքն անցած», այլև երիտսերնդի ՀՀԿ-ականները։ Գուցե ցանկացել են ցույց տալ, որ ՀՀԿ-ի վրա դամբանական կարդալն ու դամբարան կառուցելը դեռ վա՞ղ է։

«Եթե այդպես եք ուզում` այո, շատ վաղ։ Ինչ է` պատահակա՞ն եք համարում, որ զուգահեռ այցը Վիետնամ, Սինգապուր ավելի քիչ արձագանքի արժանացավ սոցցանցերում ու կայքերում, քան մեր այդ այցը։
Անգամ Գալուստ Գրիգորիչն էր այդ օրը պահանջված, ներկաներս մի գլուխ իրար հարցնում էինք` որ էսքան շատ էինք, ինչի՞ 4 հազար ձայն չհերիքեց պառլամենտ մտնելու համար»,- ասաց ՀՀԿ-ական զրուցակիցը:

Սերժ Սարգսյանը մինչ Բադեն-Բադեն մեկնելը, փաստորեն, հավաք է արել ու 2 մեսիջ-կենաց հղել իր թիմին, մեկը՝ Արցախի, մյուսը` Ռոբերտ Քոչարյանի մասով։ «Արցախի հարցով ասաց` մաքսիմալ աչալուրջ և զգոն լինենք, Քոչարյանի մասով ասաց, որ աջակցելու ենք, անելու ենք մեզնից կախվածը, որ հետապնդումը դադարեցվի»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր