Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

10 հուլ 2019 13:30

Լարված իրավիճակ.Նիկոլ, մի վախեցիր. Փաշինյանն ու Տուսկն անցան բողոքի ակցիա անող՝ Քոչարյանի աջակիցների կողքով . Տեսանյութ


ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ հուլիսի 10–ին բողոքի ակցիան են նախաձեռնել՝ ի աջակցություն երկրորդ նախագահի։ Հյուսիսային պողոտայից աջակիցները պաստառներով և «Քոչարյան հերոս» վանկարկումներով  շարժվեցին դեպի կառավարության շենքի մոտ, որտեղ տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի մամուլի ասուլիսը, սակայն ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին մոտենալ շենքին՝ պատ կազմելով հրապարակի շատրվանների մոտ։ Քիչ անց Փաշինյանը Տուսկի հետ դուրս եկավ կառավարության շենքից՝ զբոսնելու։ Նրանք անցան ցուցարարների կողքով։ Քոչարյանի աջակիցները տեսնելով նրանց՝ սկսեցին վանկարկել «Քոչարյան հերոս», «Նիկոլ մի վախեցիր քո ժողովրդից»։ Փաշինյանը, տեսնելով ցուցարարներին, որևէ արձագանք չտվեց։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր