Ի՞նչ եք բռնաբարում մեր քաղաքը.«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տնօրենը խոստացել է միզել Ռուսաստան արտահանվող վրացական գինու և «Բորժոմի»-ի մեջ
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գվարամիան ուղիղ եթերում հայտնել է, որ պատրաստ է միզել վրացական գինու և հանքային ջրերի մեջ՝ ի նշան վրեժի այն արտադրողների նկատմամբ, որոնք ապրանքն արտահանում են Ռուսաստան, հայտնում է «Վզգլյադ»-ի թղթակիցը Թբիլիսիից:
«Գրո՛ղը տանի այդ «Բորժոմի»-ն ու գինին: Այժմ մենք պետք է ասենք, որ ՌԴ նախագահ Պուտինը լավն է, որ ինչ-որ մեկը «Բորժոմի», գինի ու «Նաբեգլավի՞» տանի Ռուսաստան: Ես կմիզեի այդ ամենի վրա: Ինձ համար միևնույն է: Մենք երկի՞ր ենք, թե՞ առևտրի օբյեկտ»,- բղավել է նա հեռուստաալիքի ստուդիայում:
Գվարամիան դիմել է արտադրողներին՝ կոչ անելով «ապրանքը վաճառել Ուկրաինայում»:
«Ի՞նչ եք բռնաբարում մեր քաղաքը: Մեզ (նկատի ունի հեռուստաալիքին) արգելել են ազատ արտահայտել մտքերը, որպեսզի ձեր «Բորժոմի»-ն ազատ վաճառվի Ռուսաստանում»,- բղավել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կիրակի երեկոյան «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:
Վրաստանում մի քանի հարյուր մարդ եթերից հետո հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահի հասցեին: Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակելով:
Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Գվարամիան ու Գաբունիան «զուգընկերներ» են: