Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

10 հուլ 2019 15:13

Երկրում կա էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ. Անջատե՛ք ավելորդ լույսերը, օդափոխիչները

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր՝ հուլիսի 10-ին, գրառում է կատարել, որ երկրում այս պահին կա էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ.
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.


«Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսցի կարեւորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատե՛ք ավելորդ լույսերը, օդափոխիչները եւ այլն»։
Ավելի վաղ  հայտնել էինք, որ այսօր ժամը 12.30-ից էլեկտրականության խափանումներ են հանրապետության տարածքում: Հանրապետությունում համատարած հոսանքազրկումների հետևանքով Երևանի փողոցներում խցանումներ են առաջացել: Խաչմերուկներում չեն գործում լուսացույցները, ինչի հետևանքով անկառավարելի վիճակ է առաջացել փողոցներում:
Այս առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է. «Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչեւ երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր