Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

10 հուլ 2019 15:29

Տեղի է ունենում Քոչարյանի իրավունքների բացահայտ ու կոպիտ խախտում.խնդիր կա ընտանիքի անդամների տեսակցության հետ կապված

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, մամուլի ասուլիսին անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, նշեց, որ հունիսի 27-ին ներկայացրել են միջնորդություն կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու վերաբերյալ: «Առաջին ատյանի դատարանը արդեն 13 օր է, ինչ չի քննում միջնորդությունը: Ամենակոպիտ կերպով խախտվում է մարդու իրավունքը»,-ասաց նա:


Նա նաև դիմեց ՄԻ պաշտպանին. «Տեղի է ունենում բացահայտ ու կոպիտ խախտում: Պարոն Թաթոյանը շատ ուրիշ գործերով նաև շատ ուշադիր է կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների խախտումներին և հույս ունեմ, որ նույն վերաբերմունքը կդրսևորվի այս դեպքում»:
Հայկ Ալումյանը նշեց, որ դատավարությունը ցույց տվեց, որ դատավոր Արմեն Դանիելյանը արել և անելու է ամեն ինչ, որ հնարավորին չափ շատ խախտի պարոն Քոչարյանի իրավունքները: Նա նշեց, որ դատավոր Արմեն Դանիելյանը գործը իր մոտ չպետք է պահեր, այլ ուղարկեր առաջին ատյանի դատարան:

Հայկ Ալումյանը, անդրադառնալով առաջին ատյանի կողմից ՍԴ դիմելուն, ասաց. «Ինչ էլ որ ՍԴ-ն անի կամ չանի, դա նյութեղեն տեսք պետք է ունենա, չի կարող դատարանի կողմից որևէ գործողություն անելուց հրաժարվելը չունենա նյութեղեն ձևակերպում` մի որոշման, ինչ-որ ակտի տեսքով, ինչ-որ մի հետք պետք է թողնի»:
Ըստ փաստաբանի, երբ օրենքները հանձնվեցին Արմեն Դանիելյանի քննությանը, այդ ամբողջ շղթան եղել է ոչ օրինական. «Այդ մարդիկ իրենց դրել են օրենքի դաշտից դուրս: Արդեն իրենց գործողությունների արդյունքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հիմա օրինական դաշտ բերելու օրինական ճանապարհ չկա»:
Հայկ Ալումյանը նշեց, որ խնդիր կա Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների տեսակցության հետ կապված, որը չի լուծվել: «Դեռևս ոչ բոլորին են թույլատրում տեսակցել»,-ասաց նա և տեղեկացրեց, որ օրինակ, Սեդրակ Քոչարյանին չեն թույլատրում տեսակցել:
Նա նշեց, որ այդ հարցը առաջին հնարավորության դեպքում վիճարկելու են դատարանում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր