Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

11 հուլ 2019 13:07

18-ամյա սիամյան երկվորյակներին բավականություն են պատճառում նոր ծանոթություններն ինտերնետում(ֆոտո)

Սիամյան երկվորյակներ Նեեւ եւ Նելի Քոլեսթեյնները Ամստերդամից տոնել են իրենց 18-ամյակը, թեեւ բժիշկները նրանց ողջ մնալու շանսերը չափազանց ցածր էին համարում։
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, աղջիկները ծնվել են Սուրինամում (Հարավային Ամերիկա), սակայն մասնագիտացված բուժօգնություն ստանալու համար ստիպված են եղել հետագայում տեղափոխվել Նիդեռլանդներ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ուղեղը եւ մարմինը, բայց նրանց բաժանել անհնար է գլխուղեղի ընդհանուր զարկերակների պատճառով։
Սիամյան երկվորյակների մեջ գանգերի սերտաճմամբ երկվորյակ-կրանիոպագները հազվադեպ են հանդիպում՝ դեպքերի միայն 2-6 տոկոսի դեպքում։ Այս երեւույթի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով Քոլեսթեյն քույրերը վարում են իրենց YouTube ալիքը եւ Instagram էջը։
Միասին ապրել սովորելու համար աղջիկները տարբեր հնարքների են դիմել։ Որպեսզի տեսնեն միմյանց կամ միաժամանակ հեռուստացույց նայեն, նրանք օգտագործում են հայելին։ Կյանքի առաջին տարիներին հեշտ չէր։ Օրինակ, հարազատ Սուրինամում նրանց համարում էին վուդուի զոհեր։ Ավելորդ ուշադրությունը անհարմարություններ էր պատճառում Ամստերդամում։
«Մենք իսկապես վախենում էինք փողոց դուրս գալ։ Անցորդները կարող էին մոտենալ մեզ եւ ուղղակի հարցնել, թե ինչու մեր մայրը աբորտ չի արել»,- պատմում են նրանք։
Բժիշկները հանձն չեն առնում կանխատեսել քույրերի կյանքի հնարավոր տեւողությունը։ Այնինչ, աղջիկները կարգապահորեն սովորում են եւ ջանում հեռու մնալ «սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց» ստերեոտիպերից։ Նրանց բավականություն են պատճառում նաեւ նոր ծանոթություններն ինտերնետում։ «Մենք չենք ցանկանում բաժանվել։ Առայժմ մենք առողջ ենք, եւ դա ամենագլխավորն է»,- նշում են նրանք։
 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր