Եթե երեկվա հոսանքազրկման աղբյուրն Իրանից է, դա ուղղակի սպառնալիք է Հայաստանի և Արցախի անվտանգությանը
![](https://cdn1.img.armeniasputnik.am/images/615/20/6152034.jpg)
Ապրիլյան պատերազմում Ադրբեջանն օգտագործեց դրոններ.... դրանց կառավարումն ու լիկվիդացումը իրականացվում է էլեկտրականությանը միացված սարքերով ու եթե հանկարծ այնպես պատահի, որ պատերազմական գործողություններ սանձազերծվեն ու պատահաբար նման մի տատանում լինի նույնպիսի հետևանքով, փաստացիորեն անգամներով կմեծանա հայկական ռազմուժի և ոչ միայն ռազմուժի խոցելիության մակարդակը .... ըստ էության կզրկվենք արդիական զինատեսակների և կիրառման և լիկվիդացման հնարավորությունից։
Ուստի առավել քան հրատապ խնդիր է դառնում զինված ուժերի և պաշտպանական համակարգերի սեպարատ էլեկտրաապահովման հարցի լուծումը, ինչպես նաև այնպիսի համակարգերի ներդրումը, որոնք կկարողանան կայունացնել տատանվող էլեկտրականության թափանցումը Հայաստան... այլապես էլեկտրատատանումը կարող է նույնքան արդյունավետորեն օգտագործվել մեր դեմ, որքան իննսունականներին գազատարի պայթեցումները.... մտածեք տղերք, պատասխանատուն դուք եք
P.S իհարկե, այստեղ հարկավոր է հստակ ընդգծել, որ Իրանը նման սպառնալիք չի ձևակերպում ընդդեմ Հայաստանի, բայց այդ երկրում կան հակահայկական տրամադրություններ կրող շրջանակներ, որ կարող են Հայաստանի դեմ քայլեր անել:
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյան