Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 5-ի համար          Ո՞ր ընկերությունների պաղպաղակներում են խախտումներ հայտնաբերվել       Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»    

12 հուլ 2019 11:11

Անդիկի սպանության գործով լռում են, որպեսզի «օրենքով գողերը» հաշվեհարդար չտեսնեն մարդասպանի կամ պատվիրատուի հետ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 10-ին գրել է, որ «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի շրջանակներում ՀՀ ոստիկանություն են բերման ենթարկվել մի շարք քրեական հեղինակություններ: Եվ այդ օպերացիան հասցրել է դժգոհություններ հարուցել, քանի որ տեղի-անտեղի ՀՀ ոստիկանները թակում են մարդկանց դռները, բերման ենթարկում երբեմն այնպիսի մարդկանց, որոնք չեն կարող կապված լինել նման արարքների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ոստիկանությանում քրեական հեղինակություններից հետաքրքրվել են` ինչ վարկած ունեն, ինչին ի պատասխան շատերը հայտնել են, թե չգիտեն՝ ինչը կարող է պատճառ դառնալ, որ Անդիկին սպանեին եւ գուցե կատարվածը 10-15 տարի առաջվա վրեժխնդրության, հիշաչարության դրսեւորո՞ւմ է:


Ամեն դեպքում, քրեական տարրերից մի քանիսն էլ հետաքքրքրվել են՝ արդյո՞ք սպանությունն արդեն բացահայտված է, բայց լռում են, որպեսզի «օրենքով գողերը» հաշվեհարդար չտեսնեն մարդասպանի կամ պատվիրատուի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր