Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

12 հուլ 2019 14:44

Տեսանյութ.ՌԴ հավաքականի խաղացողին ջրահեղձ են արել,կասկածյալը Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի խաղացողն է

Ռուսաստանի լողափնյա ձեռնագնդակի հավաքականի խաղացող Եկատերինա Կորոլյովայի մահվան պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է ջրահեղձ անելը: Նրան ոչ միտումնավոր սպանության մեջ կասկածում են Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի խաղացողին:
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 8-ի գիշերը, Ստարե-Յաբլոնկի քաղաքում՝ նախօրեին ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո: Եկատերինան խեղդվել էր խաղային կորտերի հարևանությամբ գտնվող ջրավազանում: Ականատեսների վկայությամբ, գիշերը Կորոլյովան նետվել է Շելոնգ Մալի լիճը՝ անտեսելով դա արգելող նշանը: Երբ նա ջրի երես է դուրս եկել, նրա մարմին անշարժ է եղել: Նրան ափ են դուրս բերել և բժիշկներ կանչել, որոնք էլ արձանագրել են մարզուհու մահը:
Կորոլյովայի մարզիչ Վիտալի Վոլինչենկոյի խոսքերով, ողբերգության ժամանակ աղջկա հետ եղել է նրա ընկերը՝ Ռուսաստանի ձեռագնդակի հավաքականի խաղացողը: Նրանք պարզապես մտերիմներ էին, լուրջ հարաբերություններ չեն ունեցել: «Նրանք միասին գնացել էին լողալու: Հենց տղան էլ նրան ջրից դուրս է բերել: Նրան կասկածում են ոչ միտումնավոր սպանության մեջ: Ամեն ինչ ցույց կտա փորձաքննությունը», ասել է մարզիչը՝ հրաժարվելով նշել երիտասարդի անունը, միայն հայտնել է, որ նա արդեն Ռուսաստան է վերադարձել, սակայն նորից պետք է Լեհաստան գա: Հուլիսի 10-ին տեղի է ունեցել դիակի դատաբժշկական փորձաքննությունը, որի արդյունքներով էլ ներկայացվել է մահվան պատճառը: «Նախնական տվյալներով, մահվան առավել հավանական պատճառ է հանդիսացել ջրահեղձ անելը», հայտնել է տեղի ոստիկանության մամլո ծառայությունը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր