ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

12 հուլ 2019 15:45

«Ի՞նչ զուգընկեր…տղամարդ ու կնիկ՝ դա պետք է գրվեր». «Հե՜րն եմ անիծել ՄԻԵԴ-ի, բա ա՞զգը, բա կրո՞նը»

«Պարոն Դանիելյան, «ստրիպտիզի» մասին օրենք բերեցիք, ասացի՝ ամոթ չէ՞ հայ ժողովրդի համար նման բանը, հետո հանվեց օրենքը: Հետո, ինչո՞ւ չկասեցրիք ընտանեկան բռնության օրենքը»,-«Ազգային օրակարգ» կուսակցության նախաձեռնած՝ «ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներ. Ստամբուլյան կոնվենցիա» թեմայով քննարկման ժամանակ այսօր Ստամբուլյան կոնվենցիայի խնդրահարույց դրույթները բարձրաձայնող սահմանադրագետ Գեւորգ Դանիելյանին այսպես դիմեց նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրան դուր չեկավ Դանիելյանի շեշտած՝ «ընտանիք կազմող զուգընկերներ» հասկացությունը: «Ի՞նչ զուգընկեր…տղամարդ ու կնիկ՝ դա պետք է գրվեր: Ո՞վ է բստրել այդ իրավունքների կատեգորիան»,-հարցադրումներ արեց Վարդան Բոստանջյանը, ապա դարձավ Դանիելյանի համոզմանը, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելուց առաջ ՀՀ-ն պետք է դիմի ՄԻԵԴ-ին՝ եզրակացություն ստանալու համար: Բոստանջյանը վրդովված ասաց. «Հե՜րն եմ անիծել ՄԻԵԴ-ի, բա ա՞զգը, բա կրո՞նը»:
Գեւորգ Դանիելյանն այսպես արձագանքեց. «Առաջին անգամ եմ լսում, որ ընտանեկան բռնության մասին օրենք եմ բերել: Իմ ժամանակ նախագիծ անգամ չի մշակվել, ես 2010թ.-ից Արդարադատության նախարար չեմ եղել: Իսկ մերկապարերի վերաբերյալ օրենքը պետք է ընդունվեր, եւ ձեր առաջարկով չէ, որ այն հանվել է: Իմ առաջարկն այն էր, որ այդ ամենը քաղաքից դուրս տարվեր, ինչը չարվեց, հետեւանքները տեսնում եք: Առաջին անգամ եմ լսում, որ Սահմանադրության մեջ մենք «զուգընկերներ» ենք գրել, սխալվում եք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր