Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել          Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը       Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը    

13 հուլ 2019 13:47

Թուրք հրուշակագործը Թուրքիա ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ ուղարկելու համար Պուտինին 4-կիլոգրամանոց բյորեք է ուղարկելու

Թուրքիայի Բուրսա քաղաքից հրուշակագործ Հասան Աջարը, ում կարկանդակը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ մտադիր է շաբաթ ավանդական թուրքական կարկանդակ (բյորեք) թխել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար՝ կապված Թուրքիա ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումները սկսելու հետ:
Աջարը 2012 թվականին Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել ամենամեծ բյորեքի համար, որի երկարությունը կազմել էր 2023 մետր:
«Թուրքիա Ս-400 ԶՀՀ-ի մատակարարումների սկիզբը, որի մասին մեր երկրում այդքան շատ էին խոսում, մեզ համար դարձել է երկար սպասված նորություն: Հասկանալով, թե դա որքան կարեւոր է մեր երկրի ազգային անվտանգության համար, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի կապերի համար, ցանկանում եմ իմ ավանդն ունենալ մեր երկրների հարաբերությունների զարգացման մեջ: Այս պատճառով ես կներդնեմ իմ բոլոր ջանքերը, կթխեմ եւ այսօր Կրեմլ անձամբ Վլադիմիր Պուտինին կուղարկեմ մեր ավանդական կարկանդակը՝ բյորեքը»,- ասել է նա:
Աջարը հավելել է, որ որպես լցոնում ընտրել է բրինձ եւ սպանախ: Ծանրոցի ընդհանուր քաշը կկազմի 4 կգ: Հրուշակագործի հաշվարկով՝ այն պետք է Մոսկվա հասնի 5 օրում, իսկ «բյորեքը կարելի է սնունդի մեջ օգտագործել այն պատրաստելուց հետո 10 օր»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր