Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

15 հուլ 2019 14:23

Տեսանյութ.Սևանը լիովին առողջ է.նախազգուշացնում ենք, անձամբ ես էլ կգամ, ճանապարհ կփակենք

Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանի հետ ունեցած հանդիպումից հետո կրկին փակել են Երևան-Սևան մայրուղին։ 
Սևանի շուրջ խոսակցությունները նրանք համարում են ուղղորդված՝տարբեր բիզնես շահերով պայմանավորված:
Ցուցարարներին մոտեցավ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և հորդորեց բացել ճանապարհը. «Բացում եք, սա համարում ենք նախազգուշացում, անձամբ ես էլ եմ զբաղվելու, մինչև չորեքշաբթի: Մինչև չորեքշաբթի եթե հայտարարություն չլինի, անձամբ ես էլ կգամ, ճանապարհ կփակենք»:
Քննարկումներից հետո ցուցարարները համաձայնեցին և  բացեցին ճանապարհը:
Ակցիայի դադարեցումից հետո Սևանի քաղաքապետն ու Գեղարքունիքի մարզպետը ժողովրդի կրքերը հանդարտեցնելու համար մեկնեցին հանրային լողափ, որպեսզի լողան և վստահեցնեն, որ Սևանը լիովին առողջ է:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր