Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

16 հուլ 2019 14:11

Ինչու է սեքսուալ կյանքից կանանց բավարարվածության մակարդակը նվազում

Տարիքին զուգընթաց սեքսուալ կյանքից կանանց բավարարվածության մակարդակը նվազում է: Նման եզարակացության են եկել Սասեքսի համալսարանի եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները:
Menopause ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ գիտնականները վերլուծել են  դաշտանադադարի շրջանում 185.5 հազար կանանց մասնակցությամբ  սեքսուալ կյանքի մասին ամենամյա հարցումների արդյունքները: Հարցումները մեկնարկել են 2001 թվականին, երբ կամավորների միջին տարիքը կազմում էր 64 տարի եւ նրանց գրեթե կեսը սեռական կյանք էր վարում:
Մինչդեռ հետագա 4 տարիներին սեքսով զբաղվելու հաճախականությունը բոլոր մասնակիցների մոտ կրճատվել է:

Այսպիսով հետագա դիտարկումների համար կամավորների ընդհանուր թվից ընտրելով  մոտ 4 հազար կնոջ, գիտնականները պարզել են, որ նրանց  77 տոկոսը տարբեր պատճառներով սեռական տեսանկյունից ակտիվ չի եղել:
Դրա հիմնական պատճառը զուգընկերոջ բացակայությունն է, այդ թվում ամուսնու մահվան կամ երկրորդ կեսի մոտ էրեկտիլ դիսֆունկցիայի առկայության   պատճառով:
Բացի այդ կանայք գանգատվել են լիբիդոյի թուլացումից, սեքսի ժամանակ ցավերից, դեպրեսիայից, անինքնավստահությունից եւ այլն:
Այսպիսով դաշտանադադարի շրջանում սեքսուալ կյանքի շարունակման առանցքային գործոններից են  զուգընկերոջ առկայությունը եւ առողջության հետ կապված խնդիրների բացակայությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր