Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

16 հուլ 2019 17:11

Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ

Համայնքի ղեկավարի ու ֆերմերի հավաստմամբ` աղջիկը ազատ շրջել է գյուղում և միշտ հեռանալու կամ փախչելու հնարավորություն է ունեցել։
Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարն ու ֆերմերը կտրականապես հերքում են երիտասարդ աղջկան գոմում պահելու և նրան աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու մասին ոստիկանության տարածած հաղորդագրությունը։


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոստիկանության հաղորդագրության համաձայն` Շիրակի մարզի  համայնքներից մեկում երիտասարդ աղջկան պահել են գոմում, աշխատեցրել և չեն վճարել` սպառնալով սպանել, եթե նա ինչ-որ բան պահանջի։ Աղջկա պատմածի համաձայն` Վրաստանից Հայաստան նրան տարիներ առաջ բերել է իր ծանոթը և թողել սարերում։ Նա սկզբում ապրել է բաց երկնքի տակ, ապա հայտնվել ֆերմերի մոտ։ Աղջիկը չի հիշում իր տարիքը և երազում է մորը գտնելու մասին։

Համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ աղջիկը՝  Աստղիկ Հարությունյանը, իրենց գյուղում ապրել է ազատության մեջ:  «Բոլորս նրան ճանաչում ենք: Աշխատում էր որպես հովիվ: Երբեք փակի տակ չի մնացել: Միշտ իրեն տեսել ենք, ազատ  խանութ է գնացել, առևտուր արել։ Նա ցանկացած պահի հնարավորություն է ունեցել թողնելու և հեռանալու, եթե  իր ասածի նման խնդիր է եղել: Անասուններին վանքի հետնամասում է արածացրել ու միշտ  մարդկանց հետ շփվելու հնարավորություն է ունեցել: Բայց թե ինչու է գնացել ու նման բան հայտնել ոստիկաններին, չգիտենք»:
Այն, որ մոտ 30-ամյա աղջիկն ազատ  է եղել  ու իր աշխատանքի դիմաց աշխատավարձ  է ստացել, մեզ հետ զրույցի ժամանակ հավաստիացնում է նաև ֆերմեր Ռուբեն Թորոսյանը, ում մոտ և աշխատել է աղջիկը: «8-10 տարի է արդեն իմ մոտ չոբանություն է անում, սեփական ցանկությամբ է եկել  իմ մոտ աշխատելու: 8 կով, 80 գլուխ  ոչխար էր արածացնում:  Ազատ գյուղում ման է եկել,  խանութ է գնացել, առևտուր արել, հարևանի հարսին հիվանդատես է գնացել: Խանութում կամեռաներ կան, թող ստուգեն, ես թաքցնելու բան չունեմ:  Հեռախոս էլ ունի, քարտ  էլ, այնպես որ` դժվար չէ այս ամենը ստուգել:  Իր  աշխատանքի դիմաց 40-50 հազար դրամ է ստացել:  Ծանոթներից մեկին նույնիսկ պարտքով փող է տվել, եթե ես աշխատավարձ  տված չլինեի, իրան  փող որտեղի՞ց»,- նշում  է ֆերմերը:

Նրա խոսքով` աղջիկը եփել-թափել չգիտեր, և իր մայրն էր իր համար ճաշ պատրաստում: «Իմ մորն այնքան էր սիրում, որ «մամայով» էր դիմում»,- վստահեցնում է ֆերմերը: Ինչ մնում է անձնագիր չունենալուն, Ռուբեն Թորոսյանը նշեց, որ Աստղիկն ասել է, որ իր անձնագիրն ազգականի  մոտն է:
«Ես ֆերմեր եմ, գրանցելու խնդիր չկար, որ անձնագիր ուզեի»,- ասաց ֆերմերը:
Աստղիկի անձնական կյանքից ֆերմերը շատ բան չգիտի: «Ես  չգիտեմ որտեղից էր, ասում են` Ախալքալաքի աղջիկ է եղել, բարեկամներ ուներ, բայց չեմ տեսել»:
armeniasputnik.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր