Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել          Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք       Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է    

16 հուլ 2019 16:46

Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ անհրաժեշտ տեղեկատվությունների համար

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ այս մասին տեղեկացանք  Երեւանի քաղաքապետանի ֆեյսբուքյան էջից։
«Հարգելի համաքաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ, որտեղ կարող եք մանրամասն ծանոթանալ բուժհաստատության կողմից պետական պատվերի շրջանակներում անվճար կամ արտոնյալ պայմաններով, ինչպես նաև վճարովի հիմունքներով մատուցվող բժշկական ծառայությունների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ցանկի վերաբերյալ, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ այն խմբերի վերաբերյալ, որոնց ԴԵՂԵՐԸ պոլիկլինիկաների կողմից հատկացվում են անվճար կամ արժեքի մասնակի փոխհատուցմամբ, այն հիվանդությունների վերաբերյալ, որոնց դեպքում ԴԵՂԵՐԸ շահառուներին հատկացվում են անվճար հիմունքներով և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

Տեղեկատվական անկյուններում Ձեզ անհրաժեշտ տեղեկատվության բացակայության դեպքում անհրաժեշտ է դիմել բուժհաստատության տնօրինությանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր