Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 հուլ 2019 16:32

Սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի հանդեպ և հենց այսօր գրավոր կդիմեմ վարչապետին

Այսօր ԱԺ-ում Սևանա լճի վերաբերյալ ԲՀԿ հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Սևանի վիճակը մեկ-երկու տարվա անպատասխանատվության հետևանք չէ և ինքը՝ որպես պատգամավոր բազմիցս տեղեկացվել է, որ տարիներ շարունակ ստացվել են դրամաշնորհներ Սևանի ափամերձ հատվածների մաքրման համար, սակայն դրանք ըստ նշանակության չեն օգտագործվել.
«Ես չեմ խախտի որևէ մեկի անմեղության կանխավարկածը, բայց իրավունք ունեմ ողջախոհ կասկածներ ունենալ, որ այդ գումարներն ուղղակիորեն անխղճորեն փոշիացվել են», - ասաց Զոհրաբյանը:
Նա դժգոհություն հայտնեց, որ շրջակա միջավայրի և առողջապահության նախարարները չեն ներկայցել քննարկմանը. «Ցավում եմ, որ նախարարներն այստեղ չեն: Ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ և հենց այսօր գրավոր կդիմեմ վարչապետին՝ ստանալու պարզաբանումներ, թե ինչո՞ւ երկու նախարարները, որոնք շահագրգիռ տեսքով հայտարարություններ են տարածում, հարցազրույցներ են տալիս Սևանի հետ կապված, այսօր այստեղ չեն՝ պատասխանելու մեր հարցերին»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր