Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

18 հուլ 2019 11:14

Ոստիկանները եղել են ներքին զորքերից , ունեցել են գլխուղեղի ցնցում, կրծքավանդակի սալջարդեր (ֆոտո)

Նախօրեին Իջեւանում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 11 քաղաքացի, որից 8-ը՝ ոստիկան: Այս մասին  հայտնեց Իջեւանի ԲԿ-ի հերթապահ վիրաբույժը:
Նրա խոսքով, բոլորն էլ դուրս են գրվել ըստ իրենց բնակության վայրի։


«Ոստիկանները եղել են ներքին զորքերից , ունեցել են գլխուղեղի ցնցում, կրծքավանդակի սալջարդեր, պատռված վերքեր՝ տարբեր աստիճանների, սալջարդեր։
Ոստիկաններին առաջին բուժօգնություն ցուցաբերվել է, նրանք Երեւանում կանցնեն KT հետազոտություն, եւ բժիշկները կորոշեն, տեղափոխել հոսպիտալ, թե՝ ոչ»,-ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանները դուրս են գրվել լուսադեմին։
Հերթապահ վիրաբույժի խոսքով, 2 քաղաքացի եկել են հիվանդանոց ժամը 22։00-23։00-ն ընկած ժամերին, երրորդը եկել է առավոտյան ժամը 5-ին։  Վիրավորներն ունեցել են պատռած վերքեր, բժիշկները կարել են վերքերը, եւ դուրս գրել։
Նշվեց նաեւ, որ Նոյեմբերյանի ԲԿ որեւէ վիրավոր չի տեղափոխվել:
Նշենք, որ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներից մի քանիսը NEWS.am-ին են ուղարկել իրենց լուսանկարները՝ գլխի շրջանում վնասվածքներով:
Ավելի վաղ  հայտնել էինք, որ հուլիսի 17-ի երեկոյան բախում էր տեղի ունեցել Իջեւանում ճանապարհը փակած փայտի գործով զբաղվող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ցուցարարները բողոքում են ապօրինի ծառահատումների հարցում իշխանությունների նոր խստացումներից: Բախումների հետեւանքով մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Իջևանում բախումներից հետո ահազանգեր են եղել ՄԻՊ-ի թեժ գծին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնել են, որ կապի մեջ են ոստիկանության հետ։
Ցուցարարները մի քանի ժամ փակ են պահել դեպի Վրաստան տանող մայրուղին, որի հետեւանքով 5 կմ երկարությամբ խցանում է առաջացել: Ավելի ուշ ճանապարհը բացվել էր: Մարզպետ Հայկ Չոբանյանը նշել էր, որ ոչ մի զիջում չի լինելու, անօրինական ոչ մի պահանջ չի կատարվելու:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ քրգործ է հարուցվել:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր