Իրանը փակել է օդային տարածքը, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով          Որևէ հաշվառվում չի փոփոխվում մինչև դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում՝ կամ հաշվառվողի, կամ սեփականատիրոջ կողմից       Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին    

18 հուլ 2019 11:57

Տեսանյութ. Իջևանի բնակչուհին՝ ոստիկանական բռնությունների մասին. քաշքշել են նաև 20 տարեկան 1-ին կարգի հաշմանդամ տղայիս

«Գիշերը մեր տուն ներխուժած 2-3 մետրանոց 15-16 հսկաներն ուզել են ձերբակալել նաև 20 տարեկան 1-ին կարգի հաշմանդամ տղայիս: Երկուսին ձերբակալել են, նրան էլ քաշքշել են, որպեսզի տանեն բաժին»,- ասաց Իջևանի բնակչուհի Արմինե Բաղմանյանը, որի որդին և ամուսինը ևս երեկ մասնակցում էին բողոքի ցույցին: «Մենք բոլորս էլ համաձայն ենք, որ անտառից չօգտվենք, բայց աշխատանք չկա, ի՞նչ անենք: Մենք հացի փող ենք ուզում ընդամենը... Ինչ վերաբերում է երեկվա բախումներին, Երևանից եկած ոստիկաններն են հրահրել, քաղաքացիները նստած են եղել, ճանապարհը փակած, ոստիկանները եկել՝ քաշքշել են»,- նշեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր