Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

18 հուլ 2019 12:14

Օսիպյանը զգուշացնում է.Թույլ չենք տալու այդ տոնով խոսեն ոստիկանության հետ. կիրառել, կիրառում ու կիրառելու ենք ֆիզիկական ուժ

 Այո, երեկ բախում է տեղի ունեցել, բայց միակողմանի, միայն քաղաքացիների կողմից է եղել նշեց Իջևան քաղաքում գտնվող ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
«Երեկ մի խումբ քաղաքացիներ օրվա ցերեկային ժամերին մոտ 5-6 անգամ տարբեր հատվածներից փակեցին ճանապարհները, և ոստիկանության ծառայողների կողմից բացատրական աշխատանքի շնորհիվ ճանապարհը բացվում էր: Բայց երեկոյան  քաղաքացիների թիվը շատացել են, շուրջ 500-600 էր հասել և արդեն հրաժարվել են ոստիկանների պահանջները կատարել՝ բացել ճանապարհը»,-մանրամասնեց Օսիպյանը:

Ըստ նրա, ինքը հանձնարարել է պահպանելով օրենքի տառը՝ շղթա կազմելով քայլել առաջ, քաղաքացիներին բացատրել, որ ազատեն փակված ճանապարհի հատվածը: «Բայց օրինական պահանջը դիմավորեցին մահակներով, փայտերով, նույնիսկ՝ քարերով: Ոստիկաններից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տավուշի բժշկական կենտրոն»,-ասաց նա:
Ոստիկանապետը նշեց, որ լրացուցիչ ուժեր են ուղարկվել Իջևան, որոնց հետ ինքն էլ է այնտեղ: Նա ասաց, որ իրավիճակի մասին զեկուցել է ՀՀ վարչապետին:
«Ինձ դիմավորեցին մոտ 30 քաղաքացի, նրանց հետ բանակցում էի, մոտ 30 րոպե: Այդ ընթացում բացատրեցի իրենց անօրինական գործողությունները: Նրանք պահանջում են, որ վերացնենք պահակակետերը, որոնք վերահսկում են Իջևանից ապօրինի ծառահատման դեպքերը: Նրանք ինձ հետ պայմանով են խոսում, ասում են՝ հրաման տվեք հանել անշարժ պահակակետերը: Բացի այդ, բերման ենթարկված մեքենաներ կան՝ մի մասը փայտով բեռնավորված, որոնք ոստիկանության բաժիններում են: Նրանք պահանջում են, որ վարորդներին և մեքենաները թողնենք, որևէ արձանագրություն չկազմենք»,-ասաց նա: 
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ իրենք չեն պատրաստվում ցուցարարների պահանջը կատարել: «Ոչ թե չենք թողելու, այլ նաև միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցվելու, պատասխանատվության են ենթարկվելու»,-ասաց նա և նշեց, որ արդեն իսկ քրգործեր են հարուցվել խուլիգանության հատկանիշներով նաև իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցուցաբերելու համար:
«Այս պահին բերման ենթարկված 19 անձ ունենք, և շարունակական են լինելու աշխատանքները մեղավորներին պատասխանատվության ենթարկելու: Մենք հանդուրժող չենք լինելու, թույլ չենք տալու նմանատիպ տոնով խոսեն ոստիկանության հետ, պետության ներկայացուցչի հետ, իրենք թելադրեն, ինչ անենք: Երկար տարիներ սովոր են եղել ոչնչացել անտառը, անօրինական զբաղվել են անտառի առքուվաճառքով»,-ասաց նա և նշեց, որ իրենց ցանկացած գործողություն լինելու է օրենքին համապատասխան:
 
 Հանդուրժող լինելը թուլության նշան չէ: Կան քաղաքացիներ, որոնք լավ են հասկացել այն, որ ոստիկանները կանգնած են քաղաքացիների կողքին, որ մենք բոլորի ոստիկանն ենք, անգամ՝ հանցագործի: Սակայն կան մարդիկ, ովքեր այդ հանդուրժողականությունը փորձել են դիտել որպես թուլություն: Ոստիկանությունը կիրառել, կիրառում և կիրառելու է ֆիզիկական ուժ, որը նախատեսված է ՀՀ օրենքներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով Իջևանում երեկ տեղի ունեցած դեպքերի մասին և հավելելով, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանությունն իրավունք ունի նաև կիրառելու հատուկ միջոցներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր