Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

18 հուլ 2019 14:15

Մոսկվայում սիրուհու նախկին ամուսնու արձակած կրակոցներից հայ է տուժել,վերակենդանացման բաժանմունքում է

Մոսկվայի հարավ-արևելքում սիրուհու նախկին ամուսնու արձակած կրակոցներից հայ է տուժել, գրում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ը:
Հաղորդվում է, որ 42-ամյա հայը սիրավեպ է սկսել բաժանված ռուս կնոջ հետ, որի նախկին ամուսինն ամեն կերպ փորձել է վերականգնել իրենց հարաբերությունները: Նրանք ունեն համատեղ որդի, որը, դատարանի որոշմամբ, մնում է մոր հետ: Երբ կնոջ նախկին ամուսինը հասկացել է, որ հնարավոր չէ վերականգնել ընտանիքը, նա փորձել է երեխային իրեն վերցնել: Սակայն կինն արգելել է որդու հետ հանդիպել:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել օրերս, նախկին ամուսինների տանը: Կնոջ հայ սիրելին ժամը մոտ 22:00-ին կնոջը և երեխային բերել է տուն: Նա կանգնեցրել է իր «Գելենդվագեն» մեքենան մուտքի մոտ և նրանց բարձրացրել տուն: Շենքի 4-րդ և 5-րդ հարկերի արանքում նրանց դիմաց է դուրս եկել կնոջ նախկին ամուսինը, որը հային կանչել է «զրույցի»:
Երբ տղամարդիկ իջել են, խանդոտ տղամարդը հանել է ատրճանակը և կրակել հայի գլխին, մարմնին, ձեռքին ու ոտքին և փախուստի դիմել ընկերների հետ, որոնք սպասել են նրան ներքևում:
Ներկայում տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ անգիտակից վիճակում, սակայն բժիշկները դրական կանխատեսում են տալիս:
Որոշ տվյալների համաձայն՝ հայն ամուսնալուծված է և իր հայրենիքում դատվածություն ունի: Նա այս տարեսկզբին դատվել է Մոսկվայում՝ թանկարժեք բաճկոն գողանալու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր