Զինակիցների թշնամությունը Հայաստանը կանգնեցրեց փորձության առաջ
Անկախանալուց
հետո Հայաստանցին ամենից հարուստ էր 2005-2008թթ-ին: Ամենաքիչ
արտագաղթը այդ տարիներին էր: Անշարժ գույքի և հողի արժեքը այդ տարիներին ամենաբարձրն էին: Գազի, հոսանքի, ջրի գինը այդ տարիներին
ամենաէժանն էր: Գործազրկության տոկոսը այդ տարիներին ամենացածրն էր:
Թշնամությունը,
որ առկա էր գնացող (Քոչարյանի) և եկող (Սարգսյանի) նախագահների միջև, Հայաստանը կանգնեցրեց
փորձության առաջ: Քոչարյանը, որ այլևս չէր վստահում Սերժ Սարգսյանին և փոշմանել էր
իշխանությունը նրան փոխանցելուն, ժամանակ չուներ նոր հետնորդ նախագահ պատրաստելու համար:
Նա 2005թ-ին գնաց սահմանադրական փոփոխությունների և իշխանությունը նախագահականից փոխեց
կիսանախագահականի: Սա ևս մեկ հուժկու հարված էր ժողովրդավարությանը` 1996թ-ի ընտրություններից հետո, որովհետև ժողովուրդը չմասնակցեց
սահմանադրական փոփոխության քվեարկությանը, իսկ փոփոխությունը գրանցվեց:
Քոչարյանը
ենթադրում էր, որ 2008-ին կմնա վարչապետ և այժմ արդեն վարչապետի հզոր լծակներով ամրագրված
սահմանադրությամբ նա կշարունակեր երկրի զարգացման առաջընթացը: Սակայն սահմանադրական
այդ փոփոխությունները թշնամաբար ընդունեց Սերժ Սարգսյանը, որի արդյունքում ծնվեց մարտի
1-ի ողբերգությունը:
Ղարաբաղյան
կլանի փլուզումը, որը նախատեսել էր Վանո Սիրադեղյանը Վազգեն Սարգսյանին ուղղված նամակում
2015թ, փաստորեն 7 տարի շուտ կատարվեց 2008թ-ին, որին պատրաստ չէր Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա այդ փլուզումը սպասում էր 2013թ-ին, երբ ինքն արդեն պատրաստ կլիներ իշխանությունը
վերցնել:
Ինչևիցե
2008թ-ի Հայաստանի նախագահական ընտրությունների նախօրեին հիմնական խաղացողներն էին՝
Ա.Դեռևս
անպատրաստ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն ատում էր Ռոբերտ Քոչարյանին՝ դեռ 1997թ-ից,
երբ Քոչարյանը Ղարաբաղի նախագահից տեղափոխվեց Հայաստանի վարչապետ և տակնուվրա արեց
Տեր-Պետրոսյանի բոլոր պլանները:
Բ. Սերժ
Սարգսյանը, որը սպասում էր իր աստեղային ժամին և չէր էլ պատկերացնում, որ իր ուսուցիչ
Լևոն Տեր-Պետրոսյանը, որն իրեն այդքան լավ էր ճանաչում՝ ձեռնոց կնետի:
Գ.
2008թ-ի ամենակարևոր խաղացողը Ռ. Քոչարյանն էր, նա արբիտրի դեր էր կատարում, նա պետք
է ընտրեր 2 չարիքներից մեկին:
Քոչարյան-Տեր-Պետրոսյան
հարաբերությունները անվերապահորեն փչացած էին և 2008թ-ի մարտի 1-ի առավոտյան Լևոն Տեր-Պետրոսյանը
հասկացավ և հայտարարություն արեց:
Սերժ
Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան հարաբերությունները դեռ տանելի էին: Այլընտրանք
չունենալով՝ Ռ. Քոչարյանը արյունոտ իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին:
Շարունակելի..
Հովիկ Խալիկյան
Hayacq.com