ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

19 հուլ 2019 13:24

Ավելի մանրամասն՝ Մոսկվա-Երևան չվերթի տարհանված ուղևորների վերաբերյալ

«Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 747-իօդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում:
Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։

Չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից:
Քննչական կոմիտեն (ՔԿ) ստուգում Է սկսել Շերեմետեւո օդանավակայանում Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած ծխոտումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այդ մասին ՏԱԱՍ-ին հայտնել Է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի Տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչությայն ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայն:

«Ներկայումս պատահարի վայրում աշխատում Է քննչական-օպերատիվ խումբը, կազմակերված Է ստուգման անհրաժեշտ միջոցառումների համալիր, որոնք նպատակաուղղված են պատահարի բոլոր հանգամանքների եւ պատճառների պարզմանը»,-ասել Է Մարկովսկայան:
Իր ստուգումն Է անցկացնում նաեւ Մոսկվայի Միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը: Ինչպես ՏԱԱՍ-ին հայտնել Է գերատեսչության ներկայացուցիչ Եկատերինա Կորոտկովան, Մոսկվայի Միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը կազմակերպել Է Շերեմետեւո օդանավակայանում վերերկրյա սպասարկման պլանային ստուգում, որի ընթացքում գնահատական կտրվի նաեւ այդ ավիացիոն իրադարձությանը:

Հուլիսի 19-ին Մոսկվայի ժամանակով մոտավորապես 01:00-ին «Հյուսիսային քամի» ավիաընկերության ինքնաթիռը, որը Շերեմետեւո օդանավակայանից կատարում Էր Մոսկվա-Երեւան չվերթը, դադարեցրել Է վերթիռը թափավազքի փուլում: Թռիչքա-վայրԷջքային գոտում գետնավարման ժամանակ տեղի Է ունեցել խցիկի ծխոտում ինքնաթիռի առջեւի մասում: Օդանավի հրամանատարն արտակարգ արգելակման եւ տարահանման որոշում Է ընդունել:

«Մոսկվայի ժամանակով 00:45-ին N4-477 SVO-EVN B738 (VPBSZ) չվերթը թափավազքի ժամանակ ուղեւորային սալոնում զգացվել Է կողմնակի հոտ: Անձնակազմը դադարեցրել Է վերթիռը եւ թռիչքավայրԷջքային գոտին ազատվելուց եւ շարժիչներն անջատելուց հետո կազմակերպել Է ուղեւորների (162 չափահաս, 11 երեխա) տարհանում վթարային փչովի սանդուղքներով»,-հաղորդել Է ավիաընկերությունը:

Բոլոր ուղեւորներին տեղավորել են օդանավակայանի շենքում, նրանց տրամադրվել են սնունդ եւ զովացուցիչ ըմպելիքներ: Ուղեբեռը դատարկած Է օդանավից եւ բեռնվում Է պահուստային ինքնաթիռում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր