Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

20 հուլ 2019 13:24

Տեսանյութ. Մեռնիմ ջանիդ, Փաշինյան ջան, ձեռքիս հացը կերել ես.2 ամսի ա սոված կմեռնեմ

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան ուղեկցում են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա սկզբում հանդիպեց քաղաքացիներին, ովքեր վարչապետին էին փորձում ներկայացնել իրենց խնդիրներն ու հուզող հարցերը: Սակայն վարչապետն ասաց, որ նամակները և հարցերը կարող են ներկայացնել իր օգնականին:
Այնուհետև վարչապետը ծանոթացավ մարզի զբոսաշրջային պոտենցիալին, նա հետաքրքրվեց, թե տարեկան որքան զբոսաշրջիկ են ունենում և արդոք ոլորտում աճ կա:
Նրան պատասխանեցին, որ Գյումրի այցելած զբոսաշրջիկների թիվը տարեկան կազմում է մոտ 20.000. նախորդ տարվա համեմատ էլ աճ են գրանցել:
Այդ ընթացքում մի կին բղավոցով փորձում էր մոտենալ վարչապետին, սակայն թիկնապահները նրան կանգնեցրեցին: Վարչապետն, լսելով նրա ձայնը, հրահանգեց. ‹‹Մի րոպե, թողեք մոտենա այդ կինը, տեսնեմ ինչ է ուզում››:
‹‹Մեռնիմ ջանիդ, Փաշինյան ջան, ձեռքիս հացը կերել ես: Ես ծեր, թոշակով ապրող կին եմ, ստանում եմ 29 հազար դրամ: Բողոքս ‹‹Արդշինբանկից›› է, որի մասին քեզ նամակ եմ գրել: Վարկ եմ վերցրել, չոտկի մուծել եմ: Տեսա, որ 2 ամիս փող չեն տա ինձ, լրիվ քաշին:2 ամսի ա սոված կմեռնեմ››,-դժգոհեց կինը:
Վարչապետն էլ դարձյալ ասաց, որ իր օգնականը կլսի և ինչ հնարավոր է կանի:
Վարչապետը, շրջելով տաղավարներով, դարձյալ անդրադարձավ զբոսաշրջությանն ու նկատեց, որ ոլորտը արագ զարգանում է և պետք է կարողանան այն ճիշտ օգտագործել և օգուտ քաղել: 
Տաղավարներից մեկի մոտ ՀՀ կառավարության ներկայացուցիչներին հրավիրեցին ձմռանը մասնակցել ձնագնդիկով բիաթլոնին, որը ծիծաղեցրեց վարչապետին: Փաշինյանին հրավերը դուր եկավ և հետաքրքրվեց, թե բիաթլոնը երբ է անցկացվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր