ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

20 հուլ 2019 14:50

24 միլիոն 630 դրամի յուրացում՝«Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, նախնական տվյալներով, 2013 թվականին բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի և «Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության միջև պայմանագիր է կնքվել, որի համաձայն՝ ընկերությունը 2013-2015 թվականների ընթացքում պետք է 368 մլն 776 հազ. 320 դրամով «Սևան ազգային պարկի» Վարդենիսի, Նորատուսի և Մարտունու մասնաճյուղերի ափամերձ և ջրածածկ հատվածներում ընդհանուր 285 հեկտար մակերեսով անտառամաքրման աշխատանքներ իրականացներ։

Մաքրման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն է իրականացրել «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերությունը։ 2015 թվականին կազմվել ու բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի և «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնատար անձանց կողմից ստորագրվել են մաքրման աշխատանքների ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ կատարողական ակտեր, քանի որ «Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերությունը մաքրման աշխատանքները փաստացի ամբողջ ծավալով կատարած չի եղել։
Բնապահպանության նախարարի հրամանով աշխատանքները վերջնական ընդունելու համար ստեղծված հանձնաժողովի անդամներն էլ, հանդիսանալով ժամանակավոր կարգադրիչ լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք, խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել ու ստորագրել են աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու և դրանք ընդունելու վերաբերյալ ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող ակտը, ինչի հետևանքով «Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության տնօրինությունը յուրացրել է առանձնապես խոշոր չափերի ՝ 24 միլիոն 630 դրամից ավելի գումար՝ պետությանը պատճառելով էական վնաս։ 
Դեպքի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր