Առողջ ինքնաքննադատությունը կյանքի կարևոր հոգեբանական գործիք է, այն ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ          Տեսանյութ.Սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի       Տեսանյութ.Գիտեք Երևանի կենտրոնում ադրբեջանցիներ չե՞ն բերելու վերաբնակեցնեն՝ անելու են. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը    

22 հուլ 2019 13:19

Սոցցանցային պատերազմը նախկին իշխանությունների և Փաշինայնի կողմնակիցների միջև վերածվել է «18+» ֆիլմերի ժանրի այլանդակ մի սերիալի

Սոցցանցային և տեղեկատվական պատերազմներում Հայաստանի բոլոր նախկին նախագահները, նախկին և ներկա բարձրապաշտոնյաներն, ինչպես նաև ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունեն իրենց ֆան-ակումբները, կեղծ օգտատերերից բաղկացած բանակները, ԶԼՄ-ները և այլն, որոնք պայքարում են միմյանց դեմ, որի արդյունքում տուժում են նաև որևէ թիմի հետ առնչություն չունեցող շատ օգտատերեր...
Թավշյա հեղափոխությունից հետո տեղեկատվական և հատկապես սոցցանցային պատերազմը նախկին իշխանությունների ներկայացուցիչների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի կողմնակիցների միջև վերածվել է «18+» ֆիլմերի ժանրի այլանդակ մի սերիալի, որտեղ հատկապես աչքի են ընկնում պարոն Փաշինյանի կողմիակիցներն՝ իրենց յուրօրինակ և «էկզոտիկ» հայհոյանքներով, իսկ Փաշինյանին կուռք դարձրած որոշ երկրպագուների «իշխանամետ» մեկնաբանություններն էլ նորմալ մարդու մոտ հիմնականում նողկանք և սրտխառնոց են առաջացնում...
Սակայն պարոն Փաշինյանի երկրպագուներից մեկի՝ հուլիսի 20-ին «Ազատություն» ՌԿ-ի facebook-յան էջում կատարած գրառումն ուղղակի ցնցեց և սարսափեցրեց ինձ (տե՛ս լուսանկարը)...
Չի կարող 21-րդ դարում ապրող նորմալ մարդը Փաշինյանին համեմատել Հիսուսի հետ, գտնել, որ նա Աստծո որդու զորությունից ունի, իսկ վերջում էլ դիմել նրան «Ամեն»-ով...
Փաշինյանի համար «վիզ դնող» իրական օգտատեր կանանց փողոցային հայհոյանքները դեռ չէիք «մարսել», հիմա էլ Փաշինյանի որոշ անմեղսունակ և վտանգավոր երկրպագուները ՀՀ վարչապետին «հավասարեցնում» են Հիսուսի հետ... Սա արդեն վտանգավոր է...
Հ.Գ. Թավշյա հեղափոխությունից հետո հայաստանյան հասարակության մի ստվար զանգված դեռ չի թոթափել հետհեղափոխական էյֆորիան, իսկ նրանցից որոշների մոտ շեղումներ են սկսվել, որը կարելի է դասել հոգեկան հիվանդությունների շարքին և անվանել նիկոլոֆրենիա...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր