Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

22 հուլ 2019 14:38

Քոչարյանի գործով ՄԻԵԴ–ից եւ Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալու գործընթացին՝ որպես կանոն, 5-6 ամիս կտրվի

Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ–ից եւ Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալու գործընթացը շուրջ 5-6 ամիս կտեւի; Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴ–ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։«Վենետեիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, որպես կանոն 5-6 ամսում է տրվում, իսկ ՄԻԵԴ–ը 40 օրվա ընթացքում պետք է որոշի՝ խորհրդատվական կարծիք տրամադրելու առումով այդ գործն ընդունի վարույթ, թե՝ ոչ , իսկ դրանից հետո քննությունը  5 ամիս է տեւում, իսկ  նման իրավիճակում առավել քան տրամաբանական է, որ երկրորդ նախագահը չի կարող լինել կալանավորման ռեժիմում»,–ասաց նա։ Փաստաբանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով պետք է անհապաղ դատական նիստ գումարի եւ քննարկի խափանման միջոցի հարցը։
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի ձգձգումն արդյոք օրենդրական բացի արդյունք է, Վարդեւանյանը պատասխանեց.
«Ոչ, քրեական դատավարության օերնսգիրքը  հստակ սահմանում է , որ ամեն ատյան որոշում կայացնելու հետո գործըը պետք է անհապաղ ուղարկի առաջին ատյանի դատարանին, որն էլ պետք է անհապաղ նիստ գումարի»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր