«Հայֆիլմ»-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 6 տրանսպորտային միջոց          Այս կենդանակերպի նշանները կհայտնվեն ֆինանսական հաջողության և մեծ փոփոխությունների հոսքի մեջ       ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է    

24 հուլ 2019 13:02

Տեսանյութ. Ավելի լավ է գողանան, քան սպանեն. ՀՀ ոստիկանության շտաբի պետ

Ավելի լավ է գողանան, քան սպանեն: Ոստիկանության ամփոփիչ ասուլիսի ընթացքում նման միտք է հնչեցրել ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը՝ վիճակագրություն ներկայացնելիս:


«Հանցավորության ընդհանուր կառուցվածքում հանցագործությունների հիմնական զանգվածը մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնից 21.5 տոկոսից դարձել է 16.4 տոկոս, տեղափոխվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժին: Այսինքն՝ մեզ մոտ գրանցված հանցագործությունների՝ արդեն կեսից ավելին սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են: Մենք ասում ենք, որ կարելի է դրական համարել այս երևույթը, քանի որ համաշխարհային պրակտիկան է ցույց տալիս, և ընդհանրապես սահմանադրությամբ, մարդու կյանքը, առողջությունը համարվում են բարձրագույն արժեք, դրա պահպանումն առաջնային նշանակություն ունի: Կոպիտ ասած՝ ավելի լավ է թող գողանան, քան սպանեն»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր