Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

24 հուլ 2019 13:37

Հայաստանում ձերբակալվել է ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով անցնող անձը

Հայաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են միջազգային հետախուզման մեջ գտնվող անձին, որն անցնում է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով։ Այդ մասին  տեղեկացրել է Հայաստանի Գլխավոր դատախազության հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Արեւիկ Խաչատրյանը։
ԳՀՎ հատուկ ջոկատի նախկին մարտիկ, Սիրիայում մարտական գործողություների մասնակից Նիկիտա Բելյանկինը հունիսի 1-ին սպանվել էր Կրասնոգորսկում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ։ Նա փորձել էր պաշտպանել տեղի բնակչին, որին փողոցում ծեծում էր ամբոխը։


Ավելի վաղ Կրասնոգորսկի քաղաքային դատարանը կալանավորել էր նախկին հատուկջոկատայինի ենթադրյալ սպանողին՝ Սերգեյ Խոջոյանին, որը չգրանցված աշխատում էր որպես բարմեն այն հաստատությունում, որի մոտ տեղի էր ունեցել ծեծկռտուքը։ Տեղեկացվել է կոնֆլիկտի 9 ենթադրյալ մասնակիցների կալանավորման եւ ձերբակալման մասին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր