Ես ուղղակի շշմում եմ.Ես կարծում եմ, որ իմ սեյֆից 27 հազարը վերցրել են շոկից

Իր խոսքում երկրորդ նախագահը նշեց, թե հաճելի էր տեսնել, թե ինչպես դատախազությունը չպատասխանեց դատարանի հարցերին. «Ինձ թվում է, որ դատախազությունը, բացի մեղադրելուց, պետք է հետևի օրինականությանն ու իրավունքները պաշտպանի: Պարզվում է, որ նրանք մեկ ֆունկցիայի մասին ուղղակի մոռացել են»:
«Ընթացքում մենք քննիչին բազմաթիվ անգամներ ասել ենք իրավախախտումների մասին, բայց ամեն անգամ չի եղել արձագանք: Իմ գրասենյակից առգրավել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են գույքի օրինականությանը, թե ես գումարները որտեղից ու ինչպես եմ ստացել: Չեմ հասկանում, թե ինչու են այդ փաստաթղթերը տարել: Ես տպավորություն ունեմ, որ սա պրակտիկա է, որը Հայաստանում գոյություն ունի, քանի որ այս ամեն ինչն այնքան սովորական է արվում, որ ես ուղղակի շշմում եմ, թե ինչպես կարելի է օրենք խախտել ու այսպես արձագանքել: Զարմանալի է օրինակ կենսաթոշակի հարցում: Լավ, ես պետք է ծախսեր անեմ, պաշտպանեմ ինձ, ինչո՞ւ են այնպես անում, որ ես, ունենալով հնարավորություն, օգտվեմ բարեկամների միջոցներից: Արձագանքը նույնն է: Ենթադրում եմ, որ սա պրակտիկա է: Մարդկանց զրկում են պաշտպանելու հնարավորությունից, խեղճացնելու համար»,-ասաց Քոչարյանը:
Ես կարծում եմ, որ իմ սեյֆից 27 հազարը վերցրել են շոկից: Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Վերաքննիչ դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատախազության բողոքը:
«Երբ քննիչը սեյֆը բացեց ու տեսավ, որ 4 միլիարդ չէ, այլ ընդամենը 27 հազար…»,-ասաց Քոչարյանը:
Այստեղ դատարանը միջամտեց՝ հայտարարելով, որ պետք չէ այդպես խոսել, մարդիկ իրենց աշխատանքն են կատարում, ինչպես Քոչարյանի պաշտպանը. «Ես ուղղակի հորդորում եմ Ձեզ իրավական շրջանակներից դուրս չգալ»:
«Կարծում եմ, որ ամեն դեպքում դատարանն այն տեղն է, որտեղ մարդն իրավունք ունի ասելու իր կարծիքը, իրավունք ունի օգտագործելու այն բառապաշարը, որը նորմատիվ լեքսիկայի շրջանակներում է: Ես չեմ կարծում, թե մի բան եմ ասել, որն այդ շրջանակներից դուրս է: Խնդրում եմ հարգել արտահայտվելու իմ իրավունքը: Արդեն մեկ տարի է իմ իրավունքներն ոտնահարվում են լկտի ձևովով: Ես իրավունք ունեմ այդ մասին բարձրաձայնելու»,-ասաց նախագահը:
Դատավորն ասաց, որ դատարանը հարգում է բոլորի իրավունքները, իսկ մնացած առումներով պետք է ամեն ինչ լինի իրավունքի շրջանակներում:
Դատարանը կողմերին լսելուց հետո հեռացավ խորհրդակացական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր 16:30-ին: