Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ի համար          30-40 հազար դրամանոց դրոշը Աժ-ն գնել է 263 հազարով. «Դվինի» 87 մլն-ի ճոխությունները պետբյուջեի հաշվին․ «Ժողովուրդ»       Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ «Հրապարակ»    

25 հուլ 2019 15:09

Տեսանյութ. Ննջի՛ր խաղաղությամբ, Մաքսի՛մ.հաղթած բռնցքամարտիկը հրաժարվում է 75 հազար դոլար հոնորարից

Պուերտոռիկացի Սուբրիել Մաթիասը հայտարարել է, որ հրաժարվում է 75 հազար դոլար հոնորարից, որը փոխանցվելու է նրան՝ Մաքսիմ Դադաշևին հաղթելու համար:  Հիշեցնենք, որ այդ մրցամարտը վերջինը եղավ ռուսաստանցու համար:


«Ինձ պետք չէ այդ գումարը», -ասել է Մաթիասը՝  Դադաշևի մահվան լուրը իմանալուց հետո:

Պուերտոռիկացին նշել է, որ ցնցված է այս ողբերգական լուրով:
«Մենք դուրս ենք գալիս ռինգ՝ մտածելով մեր ընտանիքների բարեկեցության մասին, բայց չգիտենք, թե ինչ է սպասվում հետո, ինչ դժվարությունների միջով ենք անցնելու: Թռչի՛ր բարձր, հզո՛ր մարտիկ: Ես միշտ կհարգեմ քեզ: Ննջի՛ր խաղաղությամբ, Մաքսի՛մ Դադաշև»,- Մաթիասի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքներից մեկը:
Հիշեցնենք, որ Դադաշևը գլխուղեղի լուրջ վնասվածք էր ստացել Մաթիասի հետ մրցամարտի ժամանակ: Դեպի հանդերձարան ճանապարհին նրա վիճակը կտրուկ վատացել էր: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, կատարել էին գանգի տրեպանացիա: Վիրահատությունից հետո նա գտնել է արհեստական կոմայի մեջ: Նրա կյանքը փրկել չի հաջողվել: Մաքսիմը մահացել է ճակատագրական մրցամարտից երեք օր անց:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր