Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

26 հուլ 2019 10:20

Ռուսաստանն անզոր է, կարող է օգնել միայն Հայաստանը. «Ժամանակ»

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ կանոնադ­րական փոփոխությունների նախաձեռնությունը, որ ներկայաց­րել է ՌԴ Նախագահ Պուտինը։ Դրանով նախատեսվում է ՀԱՊԿ դիտորդի եւ գործընկերոջ կար­գավիճակի սահմանում։ Այս նա­խաձեռնությունն արդեն հասց­րել է քննարկումների տեղիք տալ, որոնք հատկապես ուշագ­րավ դիտանկյան տակ են Հայաստանի տեսակետից։ Բանն այն է, որ երեւանյան դիրքերից հարց է, թե ո՞ւմ համար է Մոսկվան նախատեսում առաջ քաշել այդ գաղափարը, որը, փաստո­րեն, դեռ պետք է անցնի ՀԱՊԿ մյուս երկրների խորհրդարաննե­րով։ 

Հարցն այստեղ այն է, որ ՀԱՊԿ դիտորդության «գլխավոր» հա­վակնորդների շարքում են դիտարկվում Թուրքիան եւ Ադրբեջանը։ Իհարկե, այստեղ ամեն ինչ այդքան էլ միարժեք չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, դատելով այդ երկրների հետ Ռուսաստանի ներկայիս հարաբերությունից։ Սակայն հաշվի առնելով այդ երկրների հետ իր հարաբերության բնույթը եւ հանգամանքը կամ այդ հա­րաբերության բացակայությունը՝ Հայաստանը բնականաբար պետք է չափազանց ուշադիր եւ բծախնդիր լինի նրանց համար նախատեսվող որեւէ «պլացդար­մի» հարցում։

Մյուս կողմից, ինքնին դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճա­կի ստեղծումը մի հանգամանք է, որը բնորոշ է միջազգային այդօ­րինակ կառույցներին եւ, խոշոր հաշվով, նկատի ունենալով այն, որ Մոսկվան ձգտում է ՀԱՊԿ-ն դարձնել որոշակիորեն միջազ­գային հեղինակություն ու դերա­կատարություն ունեցող կառույց, օրինաչափ է, որ ընդլայնում է այդ կառույցի միջազգային ներկայացուցչականության եւ, այս­պես ասած, մատչելիության հնարավորությունը։ Իհարկե, պետք է նկատել նաեւ, որ Մոսկվայի այդ ջանքերն առայժմ մեծ հաշվով ապարդյուն են, եւ ՀԱՊԿ միջազգային հեղինակություն չի ստացվում որեւէ կերպ։ Եվ դա նաեւ այն պատճառով, որ ռազմաքաղաքական այդ բլոկը աչ­քի է ընկնում իր իսկ անդամ պե­տության հանդեպ անվտանգային հակագործողություններով։ Խոսքը հենց Հայաստանի հան­դեպ ՀԱՊԿ քաղաքականության կամ անպատասխանատվու­թյան մասին է։

Միեւնույն ժամանակ, թավշյա հեղափոխությունից հետո Երե­ւանը բարձրացրել է այդ հարցն ու դրել այն բավականին հաս­տատուն, այդպիսով փաստացի դնելով նաեւ հենց ՀԱՊԿ միջազգային հեղինակության հարցը։ Սակայն այստեղ էլ առաջանում է այլ խնդիր՝ ՀԱՊԿ կազմն ինքնին բացարձակապես հակոտնյա պետական-ռազմավարական շահերով պետությունների հա­մախումբ է, որտեղ կան լուծվող երկկողմ կամ բազմակողմ տա­րաբնույթ ֆորմատներով հար­ցեր, սակայն չկա հավաքակա­նորեն լուծվող որեւէ հարց, երբ անդամ պետությունները բոլորը միասին սկզբունքորեն մեկ հարց են լուծում։  

Ահա այս իմաստով է, որ հարց է առաջանում, թե ինչ հարց է լու­ծում Ռուսաստանը, եւ ի՞նչ հարց են լուծելու մյուս անդամները՝ դի­տորդի կամ գործընկերոջ կար­գավիճակի ներդրումով։ Այս հա­մատեքստում Երևանին, թերևս, պետք չէ դիմադրել այդ կարգա­վիճակների ներդրմանը, այլ պետք է պարզապես պատ­րաստվել դրան, որպեսզի ՀԱՊԿ ստացած նոր կանոնադրական հնարավորությունը՝ մի կողմից թույլ չտրվի օգտագործել Հայաս­տանի շահերի դեմ, նոր խաղեր սկսելով Բաքվի կամ Անկարայի հետ, մյուս կողմից էլ Հայաստա­նը կարողանա հնարավոր այդ զարգացումները ծառայեցնել իր շահերին, այսինքն՝ ոչ միայն դնել այդ խաղերն արգելափակելու, այլ նաեւ թավշյա հեղափոխու­թյունից հետո ՀԱՊԿ-ում սկսած իր խաղն առաջ տանելու խնդիր։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր