Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

26 հուլ 2019 10:37

Հաջողվել է փոխզիջման գնալ՝ ՍԴ-ն կվերցնեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը «վերցնելու» Վահե Գրիգորյանի անհաջող փորձից հետո և Վենետիկի հանձնաժողովի հայտնի զեկույցից օրեր անց Նիկոլ Փաշինյանի անսպասելի կոշտ գնահատականներին հաջորդեցին իմքայլականների հարցազրույցները՝ կուսառաջնորդի անմիջական հրահանգով։

Նրանք, ի հեճուկս զեկույցում արձանագրված իրողությունների, մեկը մյուսի հետևից պնդում են ՍԴ նախագահի հրաժարականի անհրաժեշտությունը:
Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՍԴ-ի դեմ հարձակման երկրորդ փորձը պատահական չէ․ Փաշինյանին հաջողվել է Վենետիկի և միջազգային կառույցների հետ փոխզիջման գնալ՝ ՍԴ-ն կվերցնեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց:

Վենետիկն աչք կփակի ՍԴ-ի ՔՊ-ացման, Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործեր հարուցելու, նրան պաշտոնից հեռացնելու վրա, իսկ «Իմ քայլը» սեպտեմբերին կվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր