Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

26 հուլ 2019 12:30

Ադրբեջանի ՌՕՈւ-ն դադար է տվել. ուսումնամարզական թռիչքները ՄիԳ-29-ի կործանումից հետո դադարեցնել

Ադրբեջանի ՌՕՈւ-ն դադարեցրել է ուսումնամարզական թռիչքները ՄիԳ-29-ի կործանումից հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
«Ադրբեջանի ՌՕՈւ ՄիԳ-29-ի կործանման առնչությամբ պաշտպանության նախարարության ղեկավարության կարգադրությամբ դադարեցվել են ադրբեջանական բանակի բոլոր ավիամիջոցների ուսումնամարզական թռիչքները։ Մինչեւ ՄիԳ-29-ի կործանման պատճառները պարզելը ժամանակավորապես դադարեցվել են Ադրբեջանի ՌՕՈւ ավիացիոն միջոցների բոլոր թռիչքները։ Միեւնույն ժամանակ, մարտական հերթապահությունն իրականացվում է պլանային կարգով»,- տեղեկացրել են ռազմական գերատեսչությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախօրեին տեղեկացրել է, որ ուսումնական թռիչքի ժամանակ ռազմական ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից, ընկել Կասպից ծովը։ Կատարվում են օդաչուի որոնման աշխատանքներ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր