Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

26 հուլ 2019 14:04

Քոչինյան փողոցի շինություններից մեկում պայթյունից հետո մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 18:30-ին Երևան քաղաքի Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 25-ին, ժամը 09:32-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ վերոնշյալ հասցեում տեղազննում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սակրավորների և կինոլոգների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի սակրավորների ու կինոլոգների խմբերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում՝ չշահագործվող երկհարկանի շինությունում (1500 քմ), անհրաժեշտ է իրականացնել տեղազննման աշխատանքներ:
Սակրավորները, կինոլոգները և ոստիկանության աշխատակիցները շինությունում հայտնաբերել են ականանետի արկ (62 մմ), 223 ինքնաշեն պայթուցիչ և 4 տարա (գունավոր և պինդ նյութով):
Հայտնաբերված ռազմամթերքը հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարության սակրավորներին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր