Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

11 օգոս 2016 15:00

Ծուղակը թվացյալ է

Արդեն տևական ժամանակ է ակտիվություն է նկատվում տարածաշրջանում և հատկապես ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված: Օրերս ՌԴ նախագահը մեկնել է Բաքու, այնուհետև ՀՀ և Թուրքիայի նախագահներին ընդունել Ռուսաստանում: Այս հարցի շուրջ Hayacq.com-ը զրուցեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Լևոն Շիրինյանի հետ:
-Պարոն Շիրինյան, այսօր ՀՀ-ն կարծես հայտնվել է ծուղակում: Ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել այս իրավիճակից դուրս գալու համար:
-Նախ և առաջ չպետք է ենթարկվել որևէ շանտաժի: Ռուսներն արդեն 200-250 տարի է անընդմեջ մեզ համար իրավիճակեր են ստեղծել, այնուհետև շանտաժային լեզվով  խոսել: Ծուղակը թվացյալ է: Հայկական կողմը պետք է նախահարձակ լինի, իսկ Արցախը ոչ մի թիզ հող չունի որևէ մեկին հանձնելու: Մենք պետք է լուծենք Նախիջևանի հարցը, դուրս գանք Քուռ-Արաքսյան հովիտ՝ մինչև Սաբիրապադ: Ռուսաստանը որպես մեր  ռազմավարական դաշնակից պետք է պաշտպանի  իր դաշնակցին:  Այս անգամ հայ ժողովուրդը պետք է կյանքի ու մահվան գնով չնահանջի: Մենք պարտավոր ենք մեր պատմության հետընթաց շրջագիծը շտկել՝ ապահովելով ՇՐՋԱԴԱՐՁ, այսօր դրա լավագույն ժամանակն է: Չորրորդ հանրապետությունն ապրում է երկունքի դժվարին ցավերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր