Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով          Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

26 հուլ 2019 18:05

Եվրոպայի մեղքերի թողության ժամն է արդեն

Եթե Նիկոլ Փաշինյանը տանուլ տա, դա կնշանակի, որ նա իր վրա է վերցնում նախորդ իշխանությունների մեղքերը, իսկ մենք լավ գիտենք, որ ուրիշների մեղքերի ծանրությունը նույնիսկ աստվածներին է դժվարամարսելի:
 
Հայերը երբեք հանգիստ չեն ապրի, քանի դեռ չեն ճշգրտել հարաբերությունները հրեաների հետ: Հայտնի չէ, թե, որ դարում և ինչքան ցավոտ են հայերը հրեաների ոտքը տրորել, որ մինչ օրս ոտքի ցավը չի թողնում:
 
Նախորդ դարասկզբին եվրոպացիները հրեաներին թուրքերի հետ քշեցին թուրքիա, որն էլ խթան հանդիսացավ հայերի ցեղասպանության: Այսօր հրեաները արդեն վերցրել են Ուկրաինան, որը տրամպլին է հանդիսանալու նրանց Թուրքիայից Եվրոպա վերադառնալուն: Ուկրաինան այսօր հավակնում է դառնալ արևելք-արևմուտք քաղաքակրթությունների խաչմերուկը, ինչը Թուրքիան կորցրեց Քրիստոնեաների նկատմամբ վայրագ քաղաքականություն իրագործելու պատճառով:
 
Հրեաները Եվրոպացիների հետ դարավոր հաշիվ ունեն մաքրելու: Ուկրաինան շատ արագ զարգանալու է, ինչի տնտեսական նախադրյալները կան, և Ամերիկայի ձեռքին դառնալու է զսպաշապիկ Ռուսաստանի և Եվրոպայի համար: Թուրքիան պետք է մասնատվի, թուրքերը պետք է վերադառնան Սիբիր, որտեղից եկել են, և դրանով իսկ ի չիք կդառնա մեծ թուրանի գաղափարը, փոխարենը հզոր մուսուլմանական պետություն կձևավորվի Չինաստանի քթի տակ:
Այս ծրագրերում հայերը լուրջ դերակատարություն ունեն և եթե չկարողանան օգտվել ստեղծված իրավիճակից, դարձյալ գործիքի դեր կկատարեն ինչպես դա եղավ նախորդ դարասկզբին:
 
Այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամենահարմարն է համահայկական ծրագրերի իրագործման գործում:
Այսօրվա ժողովրդավարական հզոր Հայաստանը ձեռնտու չէ և թուրքերին և Ռուսաստանին: Առաջինները ֆիզիկական վտանգ են տեսնում, երկրորդները՝ ազդեցության ոլորտի թուլացում:
 
Այսօր չի կարելի թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տապալվի, այս հարվածին Հայաստանը դժվար թե դիմանա:
Կառավարությունը, ինչպես նաև երկիրը հզորացնելու բազմաթիվ ճանապարհներ կան, կարծում եմ պետք է սկսել վարչապետին կից անալիտիկ վերլուծական կենտրոնի ստեղծումից:
Աշխարհի բոլոր առաջադեմ երկրներում, նույնիսկ Թուրքիայում հայերը իշխանությունների թիվ 1 խորհրդականներն են՝ գաղափարների գեներատորները, բացի Հայաստանից:
 
Ամերիկացիները պատահական չէ, որ հանդուրժում են Ղրիմի  անեքսիան և թույլ են տալիս, որ ՆԱՏՕ-ի երկիր Թուրքիան զենք գնի Ռուսաստանից: Ծրագիրը Թուրքիան Ուկրաինայով փոխարինելն է, ինչը ավելի քան անհրաժեշտ է միաբևեռ աշխարհի նաև տնտեսական հենքը ամրապնդելու համար: Իսկ հրեացած թուրքերի Ուկրաինա տեղափոխվելը անընդհատ լարվածության մեջ կպահի Ղրիմի համար դարավոր ռուս-թուրքական պայքարը:
Հովիկ Խալիկյան
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր