Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

27 հուլ 2019 10:19

Իրավիճակը հեղափոխությունից հետո շարունակում է մնալ նույնը՝ չոգևորող.«Ժամանակ»

ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող՝ ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն ԱՎԿ-ի տվյալների՝ հունիս ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 103.4%, որն այս տարվա՝ մինչ այդ գրանցված ամենացածր ցուցանիշն է: Առաջին կիսամյակի՝ հունվար-հունիսի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 106.5%:

Հունիսին արձանագրված տվյալները համեմատության մեջ ներկայացնելու համար նշենք, որ մայիսին, 2018 թ. մայիսի նկատմամբ, ՏԱՑ-ը կազմել է 107.3%, ապրիլին՝ ապրիլի նկատմամբ, 109.5%, մարտին՝ 2018 թ. մարտի նկատմամբ, 106.3%: Մինչ այդ ամենացածր ցուցանիշը գրանցվել էր հունվար ամսին՝ 105.5%: 

Հավելենք նաև, որ 2018 թ. հունիսին, նախորդ տարվա հունիսի նկատմամբ, ՏԱՑ-ը եղել է 109.6%: Ընդհանրապես, 2018 թ. հունվարից սկսված՝ ՏԱՑ-ի նման ցածր ցուցանիշ արձանագրվել է միայն 2018 թ. օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին: Իսկ մինչ այդ՝ 2018 թ. առաջին վեց ամիսներին, ամսվա կտրվածքով ՏԱՑ-ի ամենացածր ցուցանիշը արձանագրվել է մայիսին՝ 105.4%, ժամանակաշրջանի առումով՝ հունվար-մայիսին՝ 108.7%: 

Այս տարվա հունիսին մայիսի նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 108.2%, որը նույնպես որոշակի անկում է մայիս-ապրիլ հարաբերակցության համեմատությամբ: 

Ոլորտային առումով. վերջին ամիսների աննշան, դանդաղ աճից հետո արդյունաբերության ճյուղում գրանցվել է երկնիշ աճ 2018 թ. հունիսի նկատմամբ՝ 112.8%: Իսկ հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ արձանագրված աճը կազմել է 106.9%: 

Գյուղատնտեսությունը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի կառավարության աքիլլեսյան գարշապարը: Նրա 15 ամսվա վարչապետության ընթացքում այդպես էլ չի հաջողվել գեթ մեկ անգամ այս ոլորտում գոնե «զրոյական ցուցանիշ ապահովել»: Թերևս հենց այդ պատճառով էլ ազգային վիճակագիրները 27-28 տարվա իրենց գործունեությունից հետո որոշեցին գյուղատնտեսությանը վերաբերող ցուցանիշները ներկայացնել եռամսյակային կտրվածքով: Ցավոք, դա էլ չօգնեց: ԱՎԿ-ի այս թիմը, որ ընդամենը 3-4 տարի առաջ, բառիս բուն իմաստով, չեղած, գոյություն չունեցած խաղողի այգիներից միջինում 20 տոննա բերքատվություն էր ցույց տալիս, երբ վերջին հարյուրամյակում Հայաստանում խաղողի ամենաբարձր միջին բերքը մեկ-երկու անգամ էր գերազանցել 10 տոննա/հա ցուցանիշը, նույն թիմը, որ կարողանում էր Հայաստանում արտադրված ընդամենը 100 հազար տոննա խաղողի դեպքում 213 հազար տոննա մթերում ցույց տալ, հիմա ոչ մի կերպ չի հաջողում գոնե զրոյական մակարդակի բերել գյուղատնտեսությունը: Հունվար-հունիսին այս ոլորտում գրանցվել է 92.6 %-ոց «աճ»: Ընդ որում՝ հունվար-մարտի ցուցանիշներն էլ ընդհանուր աղյուսակում չեն հրապարակել: 

Ծառայությունների ոլորտում 2019 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ գրացվել է 110.2 %-ոց աճ, հունվար-հունիս ժամանակային միջակայքում՝ 115.3 %-ոց աճ: Հունիսին 2018 թ. հունիսի համեմատությամբ արտադրվել է 104.8% էլեկտրաէներգիա: Այս ոլորտում ևս մեր կառավարությանը ոչ մի կերպ չի հաջողվում իրավիճակը կայունացնել: Հունվար-հունիսին 2018 թ. նույն ժամանակամիջոցի համեմատությամբ արտադրվել է 94.5% էլեկտրաէներգիա: 

Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է հունիս ամսին 106.2 %-ով, հունվար-հունիսին՝ 105.6 %-ով: Ընդ որում՝ հունիսին պետական հատվածում հունիսին աշխատավարձերի աճը կազմել է 105.8%, հունվար-հունիսին՝ 106.4%: Ոչ պետական հատվածում, համապատասխանաբար՝ 105.2 և 103.9%: 

Իսկ մեծ հաշվով՝ չկա տնտեսության մի ճյուղ, որում վերջին մի քանի ամիսների ընթացքում թեկուզև փոքր, բայց կայուն, հաստատուն աճ է արձանագրվում:

Մինչդեռ արտաքին առևտրի ոլորտում, էլեկտրաէներգիայի արտադրությունում, գյուղատնտեսությունում, որոնք տնտեսության առաջատար, տանող ճյուղերն են, իրավիճակը շարունակում է մնալ նույնը՝ չոգևորող: Հետևաբար, ինչպես որ վերջին տարիներին էր, տնտեսական հեղափոխության մասին հայտարարելուց (չնայած այն բանին, որ վերջին ամիսներին կառավարությունում կարծես այդ մասին մոռացել են) տևական ժամանակ անց էլ կարող ենք «հպարտանալ» ընդամենը ժամանցային, սպասարկումների ոլորտում ունեցած նվաճումներով:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր