Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

27 հուլ 2019 18:53

Մահացել է գեղանկարիչ Հրայր Գրիգորյանը

Այսօր 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է գեղանկարիչ, նկարիչների միության անդամ Հրայր Գրիգորյանը:
 
Հրայր Գրիգորյանը ծնվել է 1940 թվականին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Վեց տարեկանից ապրել և ստեղծագործել է Երևանում: 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1963-1977 թվականներին սովորել է Ռիգայի գեղարվեստի ակադեմիայում: 1971 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում: 1975թ նկարիչների միության անդամ է: Պարգևատրվել է մշակույթի նախարարության մեդալով, գիտության կրթության նախարարության մեդալով: 
 
Հրայր Գրիգորյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ինչպես նաև մի շարք երկրների թանգարաններում: 
 
Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ ժամը 18:00, հողարկավորությունը հուլիսի 29-ին ժամը 14:00-ին:
 
Hayacq.com-ի խմբագրակազմը ցավակցում է Հրայր Գրիգորյանի հարազատներին և ընտանիքի անդամներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր