Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը          Սզդանշան տալու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 5-ի համար    

29 հուլ 2019 11:28

Հայկական միկրոավտոբուսը Տյումենի մոտ ՃՏՊ-ի է ենթարկվել. կան զոհ եւ տուժածներ

Կիրակի երեկոյան մինիվենի եւ փոքր մեքենայի բախումից Իշիմի մայրուղում (Տյումենի մարզ) կան զոհ եւ տուժածներ, տեղեկացրել են «Ինտերֆաքս-Ուրալ» գործակալությանը երկուշաբթի պետավտոտեսչության տարածաշրջանային վարչությունում։
«Բախվել են Renault Logan-ը եւ Toyota միկրոավտոբուսը, որը Հայաստանից ուղեւորվում էր Օմսկ»,- ասել է տարածաշրջանային պետավտոտեսչության աշխատակիցը։

Նրա խոսքով, վթարի հետեւանքով զոհվել է մեկ կին, եւս վեց մարդ, այդ թվում՝ 15-ամյա պատանի, տուժել են։
Ինչպես հաղորդում են տարածաշրջանի լրատվամիջոցները, ողբերգության մեղավորը եղել է Renault Logan-ի ղեկին գտնվող կինը: Նա իր տեսադաշտից կորցրել է ուղեկցողներին եւ որոշել շրջադարձ կատարել, եւ հենց այդ պահին էլ բախվել է միկրոավտոբուսին:
Վթարի հետեւանքով «Լոգանի» վարորդը տեղում զոհվել է: Նրա մեքենայում գտնվող երեք ուղեւորներին, ինչպես նաեւ միկրոավտոբուսի հայաստանցի երկու ուղեւորներին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր