Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է          «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ       Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները    

29 հուլ 2019 12:19

Չե՛նք լռել նախկինում, չե՛նք լռելու հիմա. Շուրջ 50 փաստաբան պատրաստակամ է ստանձնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։ Լուրը հաստատեցին Դատական դեպարտամենտից։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նրա աշխատասենյակում կատարվել է խուզարկություն, իրականացվել են առգրավումներ։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն անդրադառնալով դատավորի լիազորությունների կասեցմանը, ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

«Այսօր դատավոր Դավիթ Գրիգորյանի պարագայում գործի է դրվել էլ ավելի եղկելի պատժիչ գործընթաց, որի միակ նպատակը նրան իշխանությանն անհաճո որոշման համար պատճելն է` միաժամանակ վախեցնելով նաև մյուս դատավորներին։

Կարժում եմ, որ նման իրավիճակում փաստաբանությունն իրավունք չունի լուռ հետևելու Հայաստանի առանց այդ էլ հիվանդ դատական համակարգի վերջնական ոչնչացմանը։ Առանց անկախ դատական համակարգի փաստաբանություն չկա, կան միայն ստվերային դատապարտելի գործարքներ։
Այս պահին արդեն շուրջ 50 փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։ Համոզված եմ, որ շուտով այդ թիվը կբազմապատկվի։

Չե՛նք լռել նախկինում, չե՛նք լռելու հիմա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր