Տղամարդը կնոջ և զոքանչի հետ խաբեությամբ ավելի քան 30 մլն դրամ է հափշտակել՝ առաջարկելով իրենց անունով վարկեր վերցնել
![](https://www.radiovan.fm/uploads/article/51165a1d750906cca_5a1d750904166.jpg)
Քաղաքացիներին առաջարկել են իրենց անունով վարկեր վերցնել, որոնք կմարվեն օգնություն ուղարկող կազմակերպությունների կողմից։ Համաձայնվողներին վերցված վարկից որոշակի գումար են տվել՝ որպես «շնորհակալություն»։ Հետագայում նրանք չեն մարել վարկերը։ Նախնական տվյալներով՝ եռյակի հանցավոր գործունեությունից տուժած անձանց հասցված վնասը գերազանցում է 30․000․000 դրամը։ Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած այլ անձանց հայտնաբերելու և դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։