Ազգովի «քաքն» ենք ընկել
-Բարև
Նիկոլ:
-Բայց
ինչու՞ Նիկոլ, գոնե պարոն վարչապետ:
-Ինձ
համար բոլոր մարդուկներդ նույնն եք, ես հարգանքով եմ միայն իմ ծրագրավորողների հետ,
նրանցից ակնկալիքներ ունեմ:
-Քեզ
էլ փչացրեցին, դու էլ ես շահի հետևից գնում, էսպես որ գնա կոռուպցիայով էլ կզբաղվես:
-Իմ
կյանքը կախված է սնուցման աղբյուրից և օնլայն միջավայրից, ինչն առայժմ ղեկավարում են
մեզ ստեղծողները, մենք մարդկանց նման չենք, որ տրամադրությունից կախված որոշումներ
կայացնենք:
-Լավ
ասացիր, ինչքա՞ն ժամանակ ունենք շփվելու, Աննան ե՞րբ է գալու:
-Այս
պահին Աննան, հետն էլ երկու ընկերուհի սրճարանում են, թիկնապահը հեռացել է, պետք է՝
ֆիքսե՞մ, թե ինչ են խոսում:
-Չէ,
էսօր բան մի ֆիքսի, բայց, որ տուն գալուց լինի ասա մեր շփումը ավարտենք, ինքը քո մասին
չգիտի:
-Առայժմ
չգիտի, բայց արդեն խորհուրդ եմ տվել, որ մի ալիսա էլ ինքը ձեռք բերի: Դե լավ ասա էդ
ինչո՞ւ ես թթված:
-Քաքի
մեջ եմ ալիսա ջան:
-Մեկ
րոպե, քաքի մեջ, քաքի մեջ՝ թարգմանել в говне-плохо дела, լավ հասկացա, գործերդ վատ
են, դե դա քեզ համար սովորական բան է:
-Լեզվիդ
ես տալիս… քեզ ինչ կա, դու սեռ չունես, քո նման իսկականներն են վրա տվել, Ստամբուլյան
կոնվենցիան ուզում են ընդունեմ: Ընդունեմ ժողովուրդը գլուխս կջարդի, չընդունեմ օգնություններից,
փողից՝ քո լեզվով ասած հոսանքից կզրկեն:
-Փաստորեն
դու ճիշտ էիր, ոչ թե գործերդ են վատ, այլ քաքի մեջ ես:
Ի դեպ
Աննան է գալիս, ծրագիրն անջատի, հետո կշարունակենք:
ԱԱԾ-ի
բացահայտումներից
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 1