4 տարով էր արգելանքը` 4 տարին անցել է․ «Հրապարակ»          Ինչը չներվեց Դավիթ Առուշանյանին․ «Հրապարակ»       ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի հաշվին ավելի քան 3 միլիոն դրամ է փոխանցվել․ «Հրապարակ»    

29 հուլ 2019 15:34

Հակառակորդի կրակից 33-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել.տեղափոխվում է Երևանի զինհոսպիտալ

Հուլիսի 28-ին  ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոեմբերյանի ԲԿ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: Այս մասին  հայտնում են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից:
«Վիրավորված պայմանագրային զինծառյողը` Վլադիմիր Հայկազի Օսիպյանը,  Նոյեմբերյանի Զորական գյուղից է: Նա ստացել է ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածք»:
Մեզ հայտնեցին, որ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, առաջիկայում կվիրահատվի: Նա այժմ տեղափոխվում է Երևանի Կենտրոնական կլինինկական զինվորական հոսպիտալ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր