Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

30 հուլ 2019 11:03

Տավուշի մարզում 5-ամյա և 3-ամյա եբայրներին հայտնաբերել են լողավազանում` ջրահեղձ եղած

Հուլիսի 29-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21։08-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից ջրահեղձ եղած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 2 երեխա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ՝ 5-ամյա Անդրանիկ և 3-ամյա Արամ Ա-երը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք հարազատ եղբայրներ էին և երեկ եկել էին Տավուշի մարզի Գանձաքար գյուղ, որտեղ «Մենուա» հանգստյան գոտում մասնակցել են Վարդավառի տոնակատարությանը, և այսօր պետք է վերադառնային Երևան։ Ժամեր առաջ երեխաներին փնտրել են և որոշ ժամանակ անց նրանց հայտնաբերել են լողավազանում ջրահեղձ եղած վիճակում։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտե Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Եփրեմ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վերջինիս որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր