Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

30 հուլ 2019 11:21

Ադրբեջանը եղել է և չի դադարել լինել հայության թշնամին, որն իր տեսլականում ունի Հայաստանի՝ որպես պետության կործանումը

Ադրբեջանում ուշիուշով հետևում են Հայաստանում տիրող ներքին իրավիճակին, ստուգում են մեր պետական համակարգի կայունությունը, համակարգի աշխատունակությունը, ներհասարակական կոնսոլիդացիայի աստիճանը և այլ։ Կարծում եմ, կարող եք հեշտորեն ենթադրել, թե ինչու է դա արվում. Ադրբեջանը եղել է և չի դադարել լինել Հայաստանի ու հայության թշնամին, որն իր տեսլականում ունի Հայաստանի՝ որպես պետության կործանումը։


Ուստի պատահական չէ, որ ադրբեջանական կողմը անդադար աշխատելու է այս ցանկության իրականացմանը նպաստող գործողությունների կատարման ուղղությամբ։
Այդպիսի գործողություն է իրենց կողմից մեր՝ իրենց թշնամիների հետևողական ու համապարփակ ուսումնասիրությունը։ Այս առումով մեր համակարգը, ի տարբերություն իրենցի, շատ ավելի բաց ու թափանցիկ է, ինչը էականորեն հեշտացնում է հակառակորդի գործը՝ մեզ հասկանալու, կրիտիկական կետերը որոշարկելու ու քարտեզագրելու, դրանց հիման վրա գործողությունների պլան մշակելու առումով։ Սա խիստ ժամանակատար, ռեսուրսատար աշխատանք է, որը, սակայն, այլընտրանք չունի հակամարտող կողմերի համար։ Ու դատելով մի շարք դիտարկումներից՝ Ադրբեջանում այդ գործը արվում է խիստ պարտաճանաչ ու ծավալուն չափով։
Որպես փոքրիկ օրինակ բերեմ Ադրբեջանի ՊՆ-ի հովանու ներքո գործող Ordu.az ռեսուրսի կողմից իմ մի հարցազրույցի վերատպումն իրենց մոտ (տե՛ս հղումը)։ Ընդ որում, իմ հարցազրույցը եղել է SHANTNEWS.amի ուղիղ եթերում և միայն հայերեն լեզվով, իսկ տեքստային տարբերակով որևէ տեղ չի հրապարակվել։ Սրանից կարելի է վստահ ասել, որ իրենք մոնիթորինգի են ենթարկում նաև մեր ուղիղ եթերները ու անհրաժեշտության պարագայում նաև թարգմանում։
Սա ինձ ստիպեց ևս մեկ անգամ բարձրաձայնել այն պնդումը, որ Հայաստանում Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի ու Մերձավոր Արևելքի պետությունների մշտական ու համապարփակ լուրջ ուսումնասիրությունը այլընտրանք չունի։ Սա աքսիոմա է այնքան ժամանակ, քանի դեռ մենք ապրում ենք այս տարածաշրջանում։ Մեր վտանգներն ու սպառնալիքները չեն ծագում միայն Ադրբեջանում և առավել ևս՝ մեկ վայրկյանում։ Դրանք կարելի է վերհանել բացառապես մշտադիտարկման արդյունքում։
Ադրբեջանում սա հաստատ հասկանում են։
Թուրքագետ Վարուժան Գեղամյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր